четверг, 2 февраля 2017 г.

Երջանիկ լինելը համարյա հանցագործություն է...

Երջանիկ լինելը համարյա հանցագործություն է: Եթե դուք երջանիկ եք, ապա իմ խորհուրդը ձեզ, աշխատեք, որպեսզի ձեզ ոչ ոք չտեսնի:  Զբաղեցրեք ինչքան հնարավոր է ավելի քիչ տեղ: Ձեր երջանկությունը պետք է կորչի ամենանեղ անկյուններում: Դարձեք ավելի աննկատ: Որքան աննշան է մարդը, այնքան ավելի շատ երջանկություն է Աստծուց մարդուն հասնում: Երջանիկ մարդիկ պետք է թաքնվեն գողերի պես: Այն մարդիկ, ովքեր փայլում են, պետք է թաքցնեն այդ փայլը: Քանզի այն մարդը, որ ստիպում է մյուսներին նախանձել իրեն, մեղավոր է: Բայց ինչո՞ւ են երջանիկ մարդկանց նախանձում: Ինչն է խանգարում մյուսներին երջանիկ լինել: Ես իմ նյութերում բազմիցս նշել եմ, մարդ երջանիկ ինելու համար պետք է ունենա այն, ինչ ուզում է հոգու խորքում, իսկ որպեսզի իմանա, թե ինչ է քո հոգու խորքում ուզածը, պետք է ճանաչենք ինքներս մեզ: Քանի որ ամբողջ աշխարհում եղած ամենալավ բանը, եթե քո ուզածը չէ, քեզ երջանիկ չի դարձնի: Հրաշալի կլիներ, որ ամբողջ աշխարհը սկսեր ուրիշ ձև մտածել, բայց դա շատ քիչ հավանական է: Ավելի լավ է ապրել բոլորի հետ, շփվել բոլորի հետ, սիրել բոլորին, բայց չխառնվել մյուսներին:
Միշտ քո առավելությունները գիտակցիր, բայց ցույց մի տուր մյուսներին, քանի որ մյուսները կարող են չհասկանալ և չհասկանալով հանդերձ թերագնահատել քեզ:
Այսպիսով` գնահատենք մեր էությունը և պահպանենք մեր բովանդակությունը: 

Комментариев нет:

Отправить комментарий