четверг, 2 февраля 2017 г.

Տառապանքը հարցաքննություն է, խիղճը՝ հաշվետվություն

Խիղճը այն հատկություներից է, որը բնորոշ է միայն մարդուն:
Կան բաներ, որոնք ֆիզիկական գոյությունը վերածում են կյանքի, երբ մարդ երջանիկ է, երբ սիրում է, երբ ունի խիղճ և այլն: Առանց դրանց մարդը կնմանվի ռոբոտի: Մարդ առանց այդ զգացողություների մարդ չէ: Եթե մարդը չունի խիղճ,  դառնում է կենդանի, որը մտածում է միայն գոյության մասին: Խղճով ապրելը բարձրացնում է ինքնագնահատականը, որը ներդաշնակության հասնելու ամենակարևոր պայմաններից է: Չգիտեմ ինչու, շատերը կարծում են, որ գութը և խիղճը նույն բաներն են: Դրանք բավականին տարբեր բաներ են. խիղճը քեզ ներկայացնում է տվյալ իրավիճակը, որում դու հայտնվել ես: Ես ապրել եմ դեռևս 14  տարի կյանք, բայց արդեն հասցրել եմ շատ անգամներ տուժվել խղճիս պատճառով: Իսկ գութը, իմ կարծիքով, այն է, երբ դու գործում ես սառնասիրտ՝ ենթարկվելով ազնվության և ճշմարտության օրենքներին ու միաժամանակ չես անցնում մարդկայինի սահմանը: Իմ կարծիքով, իմաստուն մարդիկ առաջնորդվում են ոչ թե խղճով, այլ գութով: Բայց չարժե անարգել խիղճը: Քանի որ այն օգնում է մեկ քայլ ևս մոտենալ քո անձնական ներդաշնակությանը:  Նաև խիղճը օգնում է, որ մարդը հաշվետու լինի ինքը իր արարքների համար, խղճով մարդիկ երբեք իրենց հոգու վրա ծանրություն չեն ունենում, քանի որ հեշտ են գիտակցում իրենց սխալը: Խղճով ուղղորդվող մարդիկ հարցեր են տալիս և ինքներն էլ պատասխանում են դրանց: Նրանք տառապում են չնչին սխալների համար: Տառապանքը հարցաքննություն է: Ոչ մի դատավոր այդպես մանրակրկիտ չի հարցաքննում մեղադրյալին, ինչքան հարցաքննում է մեզ մեր սեփական խիղճը: Ինչքան էլ օգտակար է ռացիոնալ մտածելակերպը, այն չի հագեցնում հոգևոր քաղցը և մարդ միշտ ունենում է թերարժեքության զգացողություն: Ի վերջո, մեղրի քաղցրությունը մեղվի կծածը չի արդարացնում: Խղճով ապրելը դժվար է, բայց  դրա համար հաստատ արժե դժվարություններ կրել

Комментариев нет:

Отправить комментарий