четверг, 2 февраля 2017 г.

Ուսերիդ փոշին

    Որպեսզի չտանջվեմ քեզ հետ, ես կպատմեմ իմ մեջ բուն դրած ոգու մասին:
Ես ամենից շատ, ամենից վեր մի կարողություն ունեմ. երբևիցե չեմ նվաստանում և ո՛չ էլ նվաստացնում եմ: Բայց,  ունեմ նաև տանջող զսպվածություն: Երբ ինձ ցավեցնում են, երբեք ցավոտ հակահարվածի մասին չեմ մտածում: Իմ պատասխանը ոչ միայն չի ցավեցնում, այլև բուժում է վերքերը: Իսկ դու ուրախանում ես ու  իմ մասին սկսում չմտածել: Բայց ես ինչքան էլ ցավ զգամ, քո առաջ ոչ մի կաթիլ չարություն ջրի երես դուրս չեմ բերի: Որպեսզի խենթի պես միայնակ չնստեմ ու վերքերս ցավեցնեմ աղի արտասուքներով, ես ուրախանում եմ քո նմանի ուրախությամբ:
Ու, երբ հանկարծ քո մեջ մեծանա իմ տված բարությունը, որը խրատի պես ծածկեց սխալներդ, դու կշրջվես ու կնայես ինձ: Կնայես, բայց չես հասկանա: Նույնիսկ, եթե լսես կամ զգաս, միևնույն է, չես հասկանա: 
Միայն թե խնդրում եմ, հանկարծ ինձ չհացնես, թե ոնց եմ ես:
Խնդրում եմ` մի հարցրու...

Комментариев нет:

Отправить комментарий