четверг, 2 февраля 2017 г.

Հետ քայլերով

Քայլել դանդաղ, քայլել հանգիստ, քայլել հետ։ Ինչու՞ եկար իմ դիմաց։ Ես հիմա ստիպված եմ ետ քայլել կրկին։

Անցնում եմ շատ բաների, շատ հիշողությունների կողքով։ Ամբողջ կյանքս հետ քայլերով ես գնացի, բայց իզուր էր։ Դու եկար իմ առաջ և հատելով ճանապարհս՝ մնացիր կանգնած։ Ես չկարողացա գնալ, դու չթողեցիր, որ անցնեմ կողքովդ անտարբեր։ Բայց ես ունեի ընտրություն։ Ես նախընտրեցի գնալ հետ քայլերով, քան մնալ այնտեղ կանգնած՝ քո կողքին։ Ես չքայլեցի քո հետ, բայց դա էլ կարևոր չէ։ Դու չգիտես, թե ինչպես է դա լինում, երբ ստիպված ես անցնել բոլոր հիշողությունների կողքով։ Բայց ես դա անցա։ Ես անցա խավարը, ես անցա ցավը։ Եվ հիմա երկնքից քեզ եմ դիտում։ Ես առաջին հայացքից մնացի քարացած։ Դու նույնպես հետ քայլերով գալիս էիր ինձ փնտրելու։ Այսքան ժամանակ է անցել, որտեղ էիր, երբ անհույս հետ էի քայլում՝ փնտրելով ելք։ Իսկ հիմա դու էլ կանցնես այդ ամեն ինչի կողքով, կտեսնես այն, ինչը կցավեցնի քեզ։ Եվ այդքանից հետո հասնելով վերև` կլինես իմ կողքին։

Комментариев нет:

Отправить комментарий