четверг, 2 февраля 2017 г.

Հավերժ․․․


Ունենալ հավերժ մտորումներ, ապրել զգացումներ կրկին ու կրկին։ Սիրել, հավատալ, վստահել, խաբված լինել,  բայց առաջ գնալ միշտ։
Իմանալ բոլոր սպասելիքները, հավատալ ամեն մանրուքի։ Ահա։ Ահա հավերժ կյանքի բոլոր մտորումները։ Ուղղակի լինել մի վանդակում, որտեղ քայլում ես նույն քառակուսու մեջ։ Լինել սիրված ու երջանիկ դարձած մարդ: Հասկանալ և գնահատել գեղեցկությունը։ Ես ապրել եմ այդ ամենը, ես տեսել եմ շատ մարդկանց ծնունդն ու մահը, ես ընկել եմ շատ արկածների մեջ, շատ անգամ վախեցել եմ և հանձնվել, բայց կա մի բան, որի համար արժե ապրել հավերժ։ Դա մահն է։ Մենք ապրում ենք ուրախ ու տխուր կյանք, բայց վերջում, վերջում՝ ոչինչ։ Մենք այդքան հետաքրքիր բաներ ենք տեսնում, բայց վերջում ինչ -որ մեկը սեղմում է կոճակը ու միանգամից ավարտվում է ամեն ինչ։ Ապրել հավերժ՝ հանուն մահվան։ Ապրել՝ սիրելով ամեն ինչ ու ամեն մեկին, իսկ, հետո հանգստություն, հետո էլ չես մտածում, էլ չես զգում, էլ չես սովորում․․․։
Ոչ մի բան էլ նորից չի կրկնվում, այլևս իմաստ չունեն քո ապրած տարիները, չէ՞ որ մահվանից հետո դրանք կորչում են, ինչպես դու։
Ես գիտեմ՝ դա ինչ է, բայց այն արկածները, այն հետաքրքիր պահերը, որոնք ես ապրել եմ, մահվանից հետո մոռացվելու են ընդմիշտ: Հավերժ...

Комментариев нет:

Отправить комментарий