вторник, 7 февраля 2017 г.

Ի՞նչ իմաստ ունի կռվել իրականության հետ, եթե կարելի է դա վերածել խաղի

Ես մի անգամ հարցրեցի տատիկիցս,թե, արա՞գ են անցել իր 70 տարիները, նա պատսխանեց, ինչպես մեկ անկնթարթ…
Հետաքրքիր է ստացվում, այսինքն ծնունդի և մահվան մեջ, կա մեկ ակնթարթ, որը հոսում է, ինչպես ջուրը մատների արանքով, արդեն մեկ ակնթարթից, ես կպարեմ իմ վերջին պարը մահվան հետ: Դուրս է գալիս, որ ոչինչ կարևոր չէ: Արա ինչ ուզում ես, ապրիր ինչպես ուզում ես, ուղղակի եղիր երջանիկ այս վերջին ակնթարթում:
Ես միայն մի բան չեմ հասկանում, եթե մահը այդքան մոտ է, այդքան ակնհայտ է, ուրեմն ինչպես եմ ես, ինչպես ենք մենք բոլորս, հասցնում լցնել մեր կյանքը այդքան անպետք իրերով, կասկածներով, զղջանքներով, անցյալով, որը արդեն չկա և ապագայով, որը դեռ չի կատարվել, վախերով, որոնք, երևի թե երբեք էլ չիրականան, եթե ամեն ինչ այդքան ակնհայտ պարզ է: Մենք բոլորս դատապարտված ենք, մնում է միայն ընդունել ամեն ինչ, ինչպիսին նա արդեն կա, քայլ անել դեպի անհայտություն և լցնել ամեն մի շունչը Սիրով, իսկ արտաշունչը Շնորհակալությամբ: Ի՞նչ իմաստ ունի կռվել իրականության հետ, վերածել կյանքը կռվի դաշտի, երբ կարելի է վերածել այս խաղը մի հիանալի արկածի, զրկված վախից, բայց լցված կախարդանքով, խաղաղությամբ, հարմոնիայով և սիրով: Երբեմն ինձ թվում է, որ ամբողջ իրականությունը հայելիներով սենյակ է, որտեղ ես ծամածռվում եմ ամբողջ ուժով, ինքս ինձ հետ կռվում եմ, ինքս ինձ վախեցնում եմ, ինքս ինձ ծիծաղեցնում եմ,ինքս գրկում եմ, ինձ եմ սիրում…Դոն Խուանը մի առիթով ասաց, որ, իբր, թե մարտիկի արվեստը, մարդ լինելու սարսափի և մարդ լինելու հրաշքի մեջ հավասառակշռություն պահելու կարողությունն է: Ինչքան հիասքանչ մարդ է նա՝ այդ Դոն Խուանը…
Հեղինակն անհայտ է

Комментариев нет:

Отправить комментарий