среда, 15 февраля 2017 г.

Երկիր Նաիրի. հանգիստ թողնենք անցյալը

Մշուշի միջից.— տեսիլ դյութական,—
Բացվում է կրկին Նաիրին տրտում,
Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
Եվ այնքան ներում–– ո՞ր երկրի սրտում...

Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ

Ձեռների նըման պարզված երկնքին.
Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
Եվ զոհաբերումն այնպես խնդագին...

Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր
Սիրտը մարդկային դաշույնը քինոտ,
Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,
Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ...

Բանաստեղծությունը ևս մեկ անգամ ստիպեց առնչվել և գիտակցել կյանքի անարդարությունը: «Երկիր Նաիրի» շարքում մի ամբողջ երկրի անկման մասին է խոսքը: Մեր երկրի: Սա ցավոտ հիշողություն է: Բայց ինձ թվում է, որ սա անցյալ է, և իմաստ չկա մեր օրերում այդ անցյալը դնել-վերցնել, քննարկել կամ կարդալ, քանի որ հիշողությունները ստեղծում են զգացմունքներ, որոնք պետք է կառավարել, իսկ նման ցավոտ իրադարձությունը կարող է մարդու հոգին լցնել ատելությամբ, վրեժով, տխրությամբ, հիասթափությամբ և այլ բացասական զգացմունքներով: Իսկ դրանք կարող են մարդուն դրդել սխալ արաքների ու մտածումների, որոնք իրենց հերթին կարող են ունենալ անդառնալի հետևանքներ:
Հանգիստ թողնենք անցյալը, հանգիստ թողնենք...

Комментариев нет:

Отправить комментарий