воскресенье, 26 февраля 2017 г.

Դատարկ փողոցներ, փակ խանութներ, դեռ չսկսված առավոտ

Արթնացա, դեռ գիշեր էր, փողոցները դատարկ, իսկ լույսը հազիվ էր երևում։ Լրիվ դատարկ անցումները և անիմաստ տեղը վառվող լուսամփոփի լույսերը գեղեցկացնում էին դեռ չսկսված առավոտը։ Փակ խանութներ, ոչ մի մեքենայի ձայն, ասես բոլորը մեռած լինեին։ Գեղեցիկ էր այդ առավոտը, յուրօրինակ՝ չնայած, եթե ուշադիր լինենք ամեն առավոտն էլ այսպես է սկսվում։ Երևի ոչ ոք ուշադրություն չի դարձրել, թե ինչքան խորհրդավոր է շուրջբոլորը երբ ոչ ոք չկա։ Ասես ֆիլմ լինի․․․։ Ինձ հետաքրքրեց դա, ես հանեցի ականջակալներս և միացրեցի երգը։ Երաժշտությունը լսում եմ միայն ես՝ քայլելով փողոցի մեջտեղով։ Այնքան հաճելի է․․․։ Տեղ-տեղ կանգնում եմ պարի շարժումներ փորձելու համար և ուրախ շարունակում ճանապարհս։ Ուր եմ գնում, ես էլ չգիտեմ։ Այսպես անցավ լուռ, արտասովոր և դեռ չսկսված առավոտը։ Փորձեք վայելել հերթական օրվա սկիզբը, մի օր ուշադրություն դարձրեք և կտեսնեք, որ դա իրոք հիասքանչ է։  

Комментариев нет:

Отправить комментарий