четверг, 2 февраля 2017 г.

Մի քանի հավերժություն

Նա ընկավ․․․ Ես հետևում էի, թե ինչպես էր իմ կյանքի միակ իմաստը, իմ միակ հույսը և երջանկությունը ընկնում բլուրից ուղիղ անդունդը։
Ես առանց ավել մտածելու գնացի նրա ետևից։ Առաջին անգամ ես զգացի քամին, բացեցի իմ երկար և ճերմակ թևերը։ Մնացի ժամանակի մեջ հավերժ, ասես ամեն անգամ նորից ու նորից զգաի ազատության համը։ Երբ այդ անվերջությունը ավարտվեց ես հասա նրան, բռնեցի ու պինդ գրկեցի, հետո թռա։ Մենք իջանք մոտակա հարթ վայրում։ Ես դեռ գրկել էի նրան, հետո այն մտքից, որ ես կարող էի նրան կորցնել ծնկներս թուլացավ և ես ծնկի իջա։ Այդքան վախեցած հայացքով դեռ նայում էի նրան, իսկ նա ծնկեց իմ դիմաց և իր գլուխը մոտեցրեց իմին։ Նա աչքերը փակեց, մեղմ ժպտաց և ասաց, որ ամեն ինչ լավ կլինի։ Այդ պահը ինձ հուզեց, ես սիրեցի նրան, սիրեցի ժամանակը և ճակատագրին։ Դեռ նայում էի նրա մեղմ ժպիտին, այնպես կարծես դա հավերժ էր տևելու և ես կարող էի դա վայելել ևս մի քանի հավերժություն։ Իմ միակ երջանկության աղբյուրը փրկված էր։ Ես հանգստացա։ 

Комментариев нет:

Отправить комментарий