вторник, 28 февраля 2017 г.

Թումանյանը` իսկական մտավորական

«Ալլահից ղրկված» և «Ահմադը» պատմվածքները կարդալուց հետո ես կարող եմ ասել, որ Հովհաննես Թումանյանը իսկական մտավորական է: 
Ընդհանրապես մարդիկ, ովքեր արարում են, ովքեր ստեղծում են, ավելի շատ են ժամանակ տրամադրում իրենք իրենց ճանաչելուն: Այս առումով Հովհաննես Թումանյանը բացառիկ է, որովհետև ունի ավելի վեհ գաղափար և մտածելակերպ, քան իշխանությունը, պատերազմը, հաղթանակը: Նա բարձր է, վերևում է, ավելի ուժեղ է, քանի որ կարողացել է դիմակայել ամենամոլորեցնող զգացմունքներին` ատելություն, վախ, վրեժի ցանկություն և այլն: Նա տեսել է առաջին հերթին մարդուն, ով անօգնական է, ով մոլորված է, ու կապ չունի, թե այդ մարդը ինչ կրոն է դավանում: Ամենամեծ գաղափարը և մարդկային վեհ ունակությունը մերվելու, դիմացինի իրավիճակի մեջ մտնելու ունակությունն է: 
Պատերազմ, հաղթանակ, պարտություն, հերոսներ, զոհեր, դավաճաններ, ազգ, շունն ու կատու, կինո առանց հատուկ էֆեկտների...
Սա մի ամբողջ համակարգ է: Սրանք բաներ են, որոնք ստեղծվել են մարդուն ամենակարևորից շեղելու համար` մարդ լինելուց: 

Комментариев нет:

Отправить комментарий