четверг, 2 февраля 2017 г.

Մտքիս ինչ կա՞...

     Մտքիս ինչ կա՞... Է, հա, ասեմ: Մտածում եմ, թե ինչ հզոր կարողություն է չնեղանալը ոչ մեկից, ոչ մի դեպքում և ոչ մի անգամ:
Այսօր էլ, վաղն էլ համոզված եմ դրանում: Համոզված եմ, որ խոսում եմ, այլապես կլռեի: Մինչդեռ լսում եմ ուրիշ բան՝ ուրիշ ձևով մատուցած: Մաքրասեր եմ, ոչ մի կեղտոտ ամանից հաց չեմ ուտում: Ոչ մի դատարկ բեմում ելույթ չեմ ունենում: Դատարկին ոչ էլ արձագանքում եմ: Ոչ թե ճռճռում եմ «զորություն», այլ ուղղակի փորձում եմ լռել խոհեմաբար, երբ թղթից բարակ և բամբակից թեթև խոսում են: Ես գոռոզ չեմ է, շատ ավելի վատն եմ: Բայց այն, որ ինձնից էլ առավել սիրել գիտեմ, ամեն կողքս նստողը գիտի, հասարակության «նվիրած» սիրուց երբևիցե չեմ խոսում: Կեղծավոր չեմ, չեմ էլ փորձում լինել: Մեկ է, բոլորն էլ շատ լավ գիտեն, թե ես ինչ վերաբերմունք ունեմ իրենց նկատմամբ: Թել կա, շղթայից էլ ամուր է: Դրանք հարգանքի թելերն են: Առաջինը չլինել, չի նշանակում լինել վերջինը, մինչդեռ առաջինին չձգտելն արդեն գլխավորում է քեզ: Դու քո տեղում ես, ինչպես սուրճի բաժակը փոքրիկ ափսեում: Բայց բաժակն ապակի է, ծուռ դնես, ինքնուրույն չի տեղափոխվի, մինչդեռ դու հեշտ ու շիտակ կընկնես տեղդ: Տեղդ որոշողը դու ես, վայրը, ժամը, պատարագը...
Եվ ազատությունը, որը չստեղծած կաշկանդում են: Ու ազատությունը ոչ խոսք է ու ոչ ելույթ, այլ կարճ կիսաշրջազգեստ ու քողարկված բառ, որը, ցավոք, լսվում է ու գնահատվում: Գնահատվում է ձմռան ջերմաստիճանով և ներսի նույնքան ցուրտ տրամադրվածությամբ...: Այլապես ազատություն չէր լինի: Ավելի լավ, թող լինի, բայց տարբեր:
Մեկընդմիշտ հիշիր, ամեն տասնչորս տարին ապրողը չէ, որ տասնչորս տարեկան է...: Ոչ դատարանում ենք, ոչ էլ մեղավոր ենք, դատելն ամենահեշտ բանն է: Դատարանում գոնե  դատապաշտպան է լինում...

Комментариев нет:

Отправить комментарий