четверг, 16 февраля 2017 г.

Պահանջվում է ազնվություն

Գրիչը թավ է: Եվ ծանր է, և թեթև:
Զգալը հեշտ է, հասկանալը` դժվար,  տեսնելը` ակնհայտ: Կարդալիս ժպտում ես, մեռնում ես ու ծնվում: Թեև արթուն ես, բայց այնքան հանգիստ ես ու խաղաղ, որ կարծես գիրը քնաբեր լինի: Կարդալիս միշտ ու ամեն անգամ հիշում ես մի բան, որը չէիր էլ մոռացել: Գիր, որ ոտքիդ տակ քար է գցում ու ստիպում մի պահ կանգնել: Տերյանը ընթերցողից ազնվություն է պահանջում: 
Տերյանին հիշելիս` մոռանում ես, մոռանում ես ամեն ինչ ու ամենքին.
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չսիրել, չխորհել, չափս՛ոսալ —
Հեռանա՜լ…
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
Գիշերում այս անշող
Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող…
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ.—
Խավարում, ցավերում քարանալ
Մեն-միայն…
Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
Ամենին մոռանա՜լ…
Չսիրել, չտենչալ, չկանչել,
Հեռանալ...…

Комментариев нет:

Отправить комментарий