пятница, 24 февраля 2017 г.

Ձմեռային երեկո

Քո հայացքը լի էր տխրությամբ, հիասթափությամբ, խորքային դատարկությամբ։ Այդ հայացքով դու ինձ նայեցիր մի վերջին անգամ։
Սովորական ձմեռային երեկո էր, այնպիսին, ինչպիսին բոլոր սովորական երեկոները։ Քո աճքերը լի էին տխրությամբ, անհասկանալի թախիծով և անեզր դատարկությամբ։ Տխրությունը քո աչքերում մի պահ փոխարինվեց զայրույթով, բայց դու հեշտ և աննկատ ազատվեցիր դրանից։ Դու հասկացար, որ ժամանակը չի կարող քեզ այդքան երկար սպասել և որոշեցիր գնալ։ Գնացիր հանգիստ, դանդաղ քայլելով և ճանապարհին հազիվ լսվող ձայնով շշնջացիր․ «Ինչքան տխուր է մենակ լինելը»։
Հույսը մարեց քո աչքերում կրկին։ Հայացքդ կորցրեց իր ողջ խորությունը և իմաստը՝  դառնալով դատարկ։
Այդ պահին ես ուզեցա, որ ձմեռային այդ երեկոն չվերջանա, որպեսզի ես կարողանամ հավերժ նայել քո դատարկ աչքերին։ Բայց դա ընդամենը պահ էր, պահ, երբ ես պետք է ուղղակի վայելեի հերթական, հիասքանչ ձմեռային երեկոն։

Комментариев нет:

Отправить комментарий