пятница, 17 февраля 2017 г.

Չարի և բարու միջև տարբերության մասին

-Ես արդեն մահացե՞լ եմ,-հարցրեց մարդը:
-Այո,-պատասխանեց Դեմիուրգը, չդադարելով կարդալ մի հաստ գիրք,-մահասցել ես: Հաստատ:

Մարդը անվստահ շարժում արեց դռան մոտ:
-Եվ հիմա ի՞նչ:
Դեմիուրգը մի ակնթարթ նայեց նրան և կրկին հայացքը ուղղեց դեպի գիրքը:
-Հիմա դու պետք է այնտեղ գնաս,-նա չնայելով մատով ցույց տվեց աննկատելի դռանը,-կամ էլ այնտեղ,-նրա մատը շրջվեց դեպի մյուս կողմը՝ դեպի նույն տեսակի մի դուռը:
-Իսկ ի՞նչ է այնտեղ,-հետաքրքրվեց մարդը:
-Դժոխք,-պատասխանեց Դեմիուրգը,-Կամ էլ դրախտ: Կախված է հանգամանքներից:
Մարդը կանգնած էր չիմացության մեջ՝ նայելով մեկ մի դռանը, մեկ՝ մյուսին:
-Ի-ի… իսկ ես որտե՞ղ պետք է գնամ:
-Իսկ դու ինքդ չգիտե՞ս,-բարձրացրեց ունքը Դեմիուրգը:
-Դե-ե,-կամկմաց մարդը,-ամեն ինչ էլ պատահում է: Որտեղ ես պետք է գնամ ըստ իմ գործնեության…
-Հմմմ,-Դեմիուրգը փակեց գիրքը մատի վրա և վերջապես նայեց ուղիղ մարդու վրա,-ուրեմն գործնեությա՞մբ:
-Դե, այո, այլկերպ ինչպե՞ս:
-Դե լավ, լավ,-Դեմիուրգը բացեց գիրքը սկզբի էջերի վրա և սկսեց բարձրաձայն կարդալ,-Այստեղ գրված է, որ 12 տարեկանում դու տատիկին օգնել ես անցնել փողոցը: Դա այդպե՞ս է:
-Այո,-գլխով արեց մարդը:
-Դա լա՞վ արարք է, թե վա՞տ:
-Իհարկե լավ:
-Հիմա կտեսնենք…,-Դեմիուրգը թեքեց էջը,-5 րոպե հետո այդ տատիկին, ուրիշ փողոցում վթարի ենթարկեց տրամվայը: Եթե դու նրան չօգնեիր, նրանք չէին հանդիպի, և տատիկը կապրեր ևս 10 տարի: Դե ի՞նչ…
Մարդը ապշած թարթեց աչքերը:
-Կամ էլ, ահա,-Դեմիուրգը բացեց գիրքը ուրիշ էջի վրա,- 23 տարեկանում, դու քո ընկերների հետ միասին մասնակցել ես դաժան ծեծկռտուքի, որտեղ ծեծել եք մի այլ խմբի տղաների:
-Նրանք առաջինը սկսեցին,-բարձրացրեց գլուխը մարդը:
-Ինձ մոտ այստեղ այլ կերպ է գրված,-հակաճառեց Դեմիուրգը,-եվ, ի դեպ, ալկոհոլային հարբածությունը չի համարվում մեղքը թեթևացնող հանգամանք: Կարճ ասած, դու անտեղի տեղը կոտրել ես 17-ամյա տղայի 2 մատը և քիթը: Դա լա՞վ է, թե՞ վատ:
Մարդը ձայն չհանեց:
-Այդ դեպքից հետո տղան արդեն չէր կարող նվագել ջութակ, սակայն, նրա հետ մեծ հույսեր էին կապում: Դու վերջ տվեցիր նրա կարիերային:
-Ես չէի ցանկանում,-մրմնջաց մարդը:
-Իհարկե,-գլխով արեց Դեմիուրգը,-ասեմ, որ տղան փոքրուց ատում էր այդ ջութակը: Ձեր հանդիպումից հետո, նա որոշեց զբաղվել բոքսով, որպեսզի կարողանա պաշտպանել ինքն իրեն և ժամանակի ընթացքում դարձավ աշխարհի չեմպիոն: Շարունակե՞նք:
Դեմիուրգը թեքեց ևս մի քանի էջ:
-Բռնաբարությունը՝ լա՞վ է, թե՞ վատ:
-Բայց ես…
-Այդ մարդը դարձավ հիանալի բժիշկ և փրկեց 100-ավոր կյանքեր: Լա՞վ է, թե՞ վատ:
-Դե, երևի…
-Այդ կյանքերի մեջ կար նաև կյանք, որը պատկանում էր մանյակ-մարդասպանի: Վա՞տ է, թե՞ լավ:
-Բայց, ախր…
-Իսկ մանյակ-մարդասպանը հետագայում կդանակահարի մի հղի կնոջ, որը կարող էր դառնալ մեծ գիտնականի մայր: Լա՞վ է: Վա՞տ է:
-Բայց…
-Այդ մեծ գիտնականը, եթե իրեն թույլ տային ծնվել, պետք է հայտնագործեր ռումբ, որը կկարողանար այրել մայրցամաքի կեսը: Վա՞տ է: Թե՞ լավ է:
-Բայց, ախր ես չէի կարող այդ ամենը իմանալ,-գոռաց մարդը:
-Բնականաբար,-համաձայնեց,-Կամ էլ ահա, օրինակ 246 էջում՝ դու տրորել ես թիթեռ:
-Դրանի՞ց ինչ է դուրս եկել:
Դեմիուրգը լուռ շրջեց գիրքը դեպի մարդը և մատով ցույց տվեց: Մարդը կարդաց, և նրա գլխի մազերը շարժվեցին:
-Ահավոր է,-շշնջաց նա:
-Սակայն, եթե դու նրան չտորեիր, այ սա կպատահեր,-Աստված մատով ցույց տվեց մի ուրիշ հատված: Մարդը նայեց և ջղաձգված թուքը կուլ տվեց:
-Դուրս է գալիս… ես փրկե՞ցի աշխարհը:
-Այո, 4 անգամ,-հաստատաեց Դեմիուրգը,-Տրորելով թիթեռին, հրելով պապիկին, դավաճանելով ընկերոջդ և գողանալով տատիկի դրամապանակը: Ամեն անգամ աշխարհը գտնվում էր աղետի շեմին, բայց քո ջանքերով աղետը տեղի չէր ունենում:
-Ա-ա…,-մարդը մի պահ վարանեց,-Իսկ, այդ աղետի շեմին, նույնպե՞ս…դա՞ էլ եմ ես արել:
-Դու, դու, մի կասկածիր: Երկու անգամ: Երբ կերակրեցիր անտուն կատվի և երբ, փրկեցիր խեղդվողին:
Մարդու ծնկները թուլացան և նա նստեց գետնին:
-Ոչինչ չեմ հասկանում,-հեկեկաց նա,-ամեն ինչ, ինչ որ արել եմ իմ կյանքում… ինչով հպարտացել եմ և ինչից ամաչել եմ…ամեն ինչ հակառակ է, թարսած է, ամեն ինչ այն չէ, ինչ թվում է:
-Այ հենց դրա համար էլ սխալ կլիներ դատել քեզ քո արարքներով,-հարկադրական տոնով ասաց Դեմիուրգը,-Միայն մտադրություններով…բայց, այստեղ, դու ես ինքդ քո դատավորը:
Նա փակեց գիրքը և հետ դրեց պահարանի մեջ՝ այլ նմանատիպ գրքերի մեջ:
-Կարճ ասած, երբ որոշես, թե ուր ես ցանկանում գնալ, գնա ընտրած դուռը: Իսկ, ես դեռ շատ գործեր ունեմ:
Մարդը բարձացրեց լացած դեմքը:
-Բայց, ես չգիտեմ, թե նրանցից որի ետևում է գտնվում Դժոխքը,իսկ, որի ետևում՝ Դրախտը:
-Իսկ դա կախված է, քո ընտրությունից,-պատասխանեց Դեմիուրգը:

Комментариев нет:

Отправить комментарий