- Մենք ծիծաղում ենք մահվան վրա և կիլոգրամներով դեղ ենք գնում դեղատներից:
- Մենք ասում ենք, որ կյանքը հիանալի է և գնում ենք խանութ ևս մեկ շիշ օղի գնելու համար:
- Մենք թքած ունենք հասարակության կարծիքի վրա և անդադար հարցնում ենք << Ի՞նչ տեսք ունեմ>>:
- Մենք սիրում ենք մենությունը, և ձեռքի մեջ ուժեղ սեղմում ենք հեռախոսը:
- Մենք համարում ենք, որ մեր տունը մեր ամրոցն է և գիշերները վախենում ենք, որ այն կպայթեցնեն մեզ հետ միասին:
- Մենք վստահ ենք, որ բաձարձակապես հանգիստ ենք և ձեռքով ձգվում ենք դեպի նոր ծխախոտը:
- Մենք զարմացնում ենք մարդկանց և վախենում ենք ասել՝ <<սիրում եմ>>:
- Մենք չենք վստահում մարդկանց և շաբաթը մինիմում մեկ անգամ պատմում ենք մեկին մեր ծանր կյանքի մասին:
- Մենք չենք հավատում սիրուն և գիշեները լաց ենք լինում բարձի վրա:
- Մենք ապրում ենք այս օրով և պլաններ կազում վաղվա օրվա համար:
- Մենք սկզբունքներից ելնելով՝ չենք նայում նորությունները հեռուստացույցով, այլ կարդում ենք դրանք համացանցում:
- Մենք շատ ինքնաքննադատ ենք և սիրում ենք միայն մեզ:
- Մենք ատում ենք մեր կառավարությունը և մեծ հաճույքով նշում ենք անկախության օրը:
- Մենք ներում ենք մեր բոլոր սխալները և թարս նայում նրանց, ովքեր դրանք անում են:
- Մենք չենք հավատում կատարյալ մարդկանց գոյությանը և ամեն օր ամբոխի մեջ փնտրում ենք մեր իդեալին:
- Մեր սիրտը խառնում է առավոտյան մետրոյի ամբոխից, և մենք ամեն օր համբերատար կանգնում ենք կայարանում սպասելով գնացքին:
- Մենք ընտրում ենք, թե ինչ լսել և անկախ մեզանից փողոցում կամաց երգում ենք <<Ֆաբրիկե>> :
- Մենք միշտ ասում ենք այն, ինչ մտածում ենք և գրեթե կորցրել ենք անկեղծ ժպտալու ունակությունը:
- Մենք ցանկանում ենք, որ մարդիկ ընդունեն մեզ ինչպիսին մենք կանք և ժամերով կանգնում ենք հայելու առաջ:
- Մենք սիրում ենք խելացի արտահայտություններ և չենք հասկանում ինքներս մեզ:
- Մենք ունենք շատ թաքնված տաղանդներ և ոչինչ չենք անում, որպեսզի դրանք զարգանան:
- Մենք ատում ենք ծննդյան օրերը և միշտ նշում ենք դրանք:
- Մենք շատ ենք սիրում քնել մինչ կեսօր և զարթուցիչ ենք դնում առավոտյան ժամը 6-ի համար:
- Մենք միշտ հասնում ենք մեր ուզածին և վախենում ենք, որ բոլորը մեզ կլքեն:
- Մենք գրում ենք մեր անձնական օրագրերը և ցանկանում ենք, որ դրանք կարդան:
- Կարելի է բացել թևերը և թռչել դեպի քամին, բայց մենք չունենք թևեր, որովհետև արժանի չենք դրանց:
Ցանկանո՞ւմ եք էլի ինչ-որ մի բան ավելացնել:
Աղբյուր՝ Мы
Комментариев нет:
Отправить комментарий