вторник, 30 марта 2021 г.

Ընկերություն

 Հեշտ է ասել ընկերություն, բայց դժվար է գտնել այդ բառի գաղափարը: Մենք չգիտենք գոյություն ունի իրական ընկերություն, բայց կարող ենք մի պահ մոռանալ այդ վեհ գաղափարի մասին և գտնել իրական նշանակությունը: 

воскресенье, 28 марта 2021 г.

Ժամանակ

Մենք չենք հասցնում ժամանակին համընթաց շարժվել, կամա, թե ակամա…Մենք չենք էլ հասցնում նկատել, թե երբ մութը վրա հասավ, երբ արևածագը ողջունեց մեզ։

суббота, 27 марта 2021 г.

Մտքեր

Մտքերը շատ են, շա՜տ — շա՜տ: Անկեղծ ասած, դժվար է դիմակայելը մտքերի հոսքին: Դժվար է կողմնորոշվել, որը քաղել, որը վերցնել, որը ստանալ: Մեր գլխում միանգամից տարատեսակ մտքեր են լինում ու առաջանում: Տարանջատումն է դժվար, բայց ոչ անհնարին:

воскресенье, 21 марта 2021 г.

Գեղեցկություն

Ամեն ինչ գեղեցիկ է, բացարձակապես ամեն ինչ: Գեղեցիկ են մարդիկ, գեղեցիկ է բնությունը, գեղեցիկ են ծաղիկները, գեղեցիկ է աշխարհը, և, ի վերջո, գեղեցիկ է կյանքը:

суббота, 20 марта 2021 г.

Սխալներ

Սխալներ անում ենք բոլորս, և ոչ ոք անսխալական չէ: Սխալները բնական երևույթներ են, սխալվելը ևս: Սխալվելով մենք ճիշտ ճանապարհ ենք կերտում:

вторник, 9 марта 2021 г.

Ընտրիր քո տարբերակը

 Հուշում՝ երկու ճանապարհնրից միշտ ընտրիր երրորդը, այն կստեղծես դու և կլինի ամենահարմարը:

Մենք հաճախ ենք հայտնվում երկընտրանքի մեջ և ընկնում մտքերով՝ փորձելով գտնել իդեալական տարբերակ, բայց իդեալական ոչինչ չի լինում, պետք է ուղղակի սխալվել և հետո երկրորդ անգամ չանել նույն սխալը, հակառակ դեպքում ամբողջ կյանքում չենք իմանա, թե ինչ կլիներ, եթե սխալվեինք և կսկսենք ակամա ավելի մեծ սխալներ գործել:

среда, 3 марта 2021 г.

Եսասերներ ենք, բայց խղճով

 Ամենօր տեսնում եմ կյանքից հոգնած պատանիների, պատանիներից բողոքող մեծահասակների, մեծահասակներից վրդովված երեխաների, ովքեր պահանջում են նոր խաղալիք՝ անտեսելով իրենց հին խաղալիքները: Մարդիկ էլ են այդպիսին հոգնում են հին «խաղալիքներից» և պահանջում՝ նորերը: