четверг, 2 февраля 2017 г.

Գլորվիր վերջին արցունքի պես

        Ու վառվեց վերջին կրակը մթության: Ու՞ր էիր դու, ու՞ր էիր: Թեյի ծուխն էր դողում, դողում էր ինչպես ծխախոտի պարող ծուխը:
Արևի ցոլքերն նայում էին թեյի բուրավետ գոլորշուն, այնքան անուշ էին գլորվում դեպի ներդաշնակությունն: ԵՎ դու դժգոհ փակեցիր դուռն, որը ինքդ էիր բացել: Ու հեռանում ես դեպի մոտակա սրճարանն, որտեղ քեզ ոչ ոք չի սպասում և որտեղ ժամանակին դու ինձ էիր սպասում: Ու դժգոհ ես ինձնից, քեզնից ու ճանապարհից, որը դու ես ընտրել ու որով քայլում ես: Շիշը բաժակին էր տալիս իր ամբողջ ալկոհոլային էությունն ու դու էլ նույն թեթև հեշտությամբ  գլուխդ տալիս էիր լիքը, դատարկվող բաժակին: Ու՞ր էիր դու, ու՞ր էիր: Ու՞ր էիր երբ քեզնից հետո դուռն փակվեց, ու՞ր էիր երբ ծխածդ ծխերց մեկի պես մի արցունք գլորվեց այտիցս վրայով: Գլորվեց քեզ համար, գլորվեց վերջին անգամ…:

Комментариев нет:

Отправить комментарий