пятница, 10 февраля 2017 г.

Մնալով գնաց


Զարմանալի է, թե ինչպես է մարդը կարողանում ծնվել ու անհետանալ։
Մի վայրկյան նրա հետ խոսում ես, շփվում, իսկ մյուս վարկյանում` էլ չկա՛։ Դժվար է ընդունել այդ փաստը, երբ մարդը եղել է քեզ մոտիկ ու հարազատ։
Նա էլ չկա՛, նա կորել է... Նա իր հետևում թողել է քույր, մայր, հայր, ու մեծ թվով հարազատներ ու ընկերներ։ Երևի նա չի զգում ցավը, որ թողեց իր հետևում, սակայն բոլորս զգում ենք։ Նրա կյանքը այնքա՜ն դաժան էր, որ նրան այս տարիքից ոչնչացրեց ու դարձրեց հիշատակ... Դժվար է նրան մոռանալը... Չէ՜, ի՞նչ դժվար։ Անհնար է նրան մոռանալը։

Նա լույս էր, գեղեցիկ անձնավորություն ու հրաշալի բնավորություն ուներ։ Այնքա՜ն խելոք էր ու խելացի, որ նույնիսկ տղա լինելով խոսելուց այնքա՜ն էր ամաչում... Ինքը ուրիշ էր ու շատ բարի, սակայն նա էլ չկա՛։ Նա դարձել է հիշատակ բոլորի մտքում...

Комментариев нет:

Отправить комментарий