четверг, 2 февраля 2017 г.

Աթոռին կապվածը

   «Ես չեմ ապրում ուրիշների համար:»- Մտածում էր քսանվեց տարեկան Ջեյմսը: «Չեմ ցանկանում լինել այնքան խղճուկ, ինչքան բոլորն են:
Ծնողներս… եղբայրներս… քույրերս… շրջապատս և ի վերջո բոլոր մնացածը: Նրանք այնքան հիմմարացված են և ոչինչ չեն հասկանում կյանք կոչվածից: Ու՞մ համար են նրարք ապրում: Իմ աչքերում նրանք շատ թույլ մարդիկ են: Նրանց նմանները գալիս գնում են, բայց ի՞նչ են թողնում իրենց հետևից: Կան շատ անպետք մարդիկ, ովքեր միայն վնաս են տալիս առանց ինչ որ օգուտի: Այնքան գողեր են ծնվում, այքան մարդասպաններ, ովքեր միայն վնասում են մարդկանց: Ես այնպիսի հաճույքով կզրկեի նրանց ապրելու հնարավորությունից… կկապեի աթոռից և դանդաղ տանջամահ կանեի: Նրանք երկար ժամանակ կունենաին զգալու այն ամենը ինչն անում էին իրենց կյանքում: Նրանք կվերլուծեին և ի վերջո գլխի ընկնելով կհեռանաին աշխարհից:»
   Ժամանակ առ ժամանակ նա այդպես էլ ցանկանում էր անել: Միշտ աշխատանքից տուն գնալու ժամանակ, մութ փողոցներում տեսնում էր բազմաթիվ հանցագործություններ: «Այս ի՞նչ աշխարհում ենք մենք ապրում: Հա, ես մեծ հաճույքով կանեի դա…»
   Նա ձեռքն առավ պարանը և կապեց ուշագնաց վաթսուննանց ծերունուն, ապա նստեց դիմացի աթոռին ու սկսեց նայել նրան մինչև սա ուշքի գա: Կես ժամ հետո տարեց տղամարդը բացեց աչքերը: Ջեյմսը նույն դիրքով նստած նայում էր իրեն, կարծես անգամ չէր էլ ձանձրացել, երևի մտածելու շատ բան ուներ: Նա արագ շարժումով վեր կեցավ աթոռից և մեջքով ուղղվելով դեպի գերին մի ձեռքով հեռու տարավ իր աթոռը, ապա թեքվեց դեպի կապվածը: Սա զարմացած նրան էր նայում: Նա վախեցած էր, չգիտեր որտեղ էր: Չնայած նրան, որ նրա բերանը կապված չեր, նա միևնույնն է չէր գոռում: Ջեյմսը ամբողջ հասակով կանգնած էր նրա դիմաց: Նա թուլացրեց փողկապը և քանդեց վերնաշապիկի վերևի կոճակները: Դանդաղ կքանստեց դեպի ծերունին:
  - Որտե՞ղ եմ ես:- Հարցրեց վախեցած ձայնով նա:- Ո՞վ ես դու: Արձակի՛ր ինձ:
   Ջեյմսը հանգիստ նայում էր նրա դեմքին: Սա սկսեց ամբողջ ուժով օգնություն կանչել: Ջեյմսը գլուխը թեքեց ձախ և գլուխը շարժելով, ասես համաձայն է թեքեց նորից դեմի ծերունին:
  - Կարող ես չգոռալ, միևնույնն է քեզ ոչ ոք չի լսելու:
  Վախեցածը սկսեց գլուխն այս ու այն կողմ թեքել և ուսումնասիրել տարածքը: Սև պատեր, մութ սենյակ: Միայն կամաց լույսն էր վառվում իրենից փոքր ինչ հեռու: Իր աջ կողմում դրված էր մի փոքրիկ սեղան: Դրա վրա կաին փայլուն բաներ, որը նա չեր կարողանում տեսնել իր տեղից: Միայն պարզ երևում էր դիմացինը՝ Ջեյմսը: Նա հանգիստ նայում էր իրեն:
  - Ո՞վ ես դու:- Կրկնեց հարցը ծերուկը:
  - Ոչ, - Ժխտեց Ջեյմսը,- ո՞վ ես դու:
  - Իմ անունը Ռալֆ է:- Շտապեց պատասխանել նա:
  - Ինձ դա չի հետաքրքրում:- Ծիծաղեց Ջեյմսը:- Դու խղճուկ կենդանի ես, ով միայն կարողանում է վնաս տալ: Դու ուղղակի իրավունք չունես ապրելու:
  - Ինչի՞ մասին է խոսքը, ես չեմ հասկանում:
  - Ի՞նչ էիր ուզում անել այն փոքր աղջկան:
  - Օ՜, տեր աստված: Երդվում եմ, ես չէի ցանկանում վնասել իրեն: Ես ուղղակի…
  - Դու ուղղակի սեխմել էիր նրան պատի՞ն: Գիտես ես չեմ հասկանում, ինչի համար էիր դու քարշ տվել նրան դեպի այդ մութ անկյունը: Նա լացում էր, դու գիտե՞իր: Ախր նա ընդամենը տասնչորս տարեկան էր…
  Ծերունին ոչինչ չկարողացավ ասել: Նա առանց արցունք սկսեց լացել: Գլուխը կախ օրորեց և ապա նայեց Ջեյմսին:
  - Ի՞նչ ես ցանկանում ինձ հետ անել:
  Ջեյմսը նորից կանգնեց և դանդաղ մոտեցավ սեղանին: Նա վերև բարձացրեց վերնաշապիկի թևերը և ծալեց այն: Հետաքրքրությունը ավելացրեց կապվածի վախը: Նրա աչքի դիմաց Ջեյմսը հանեց մի մեծ մկրատաձև գործիք: Աչքի բիբերը վախից լայնացան:
  - Ի՞նչ ես պատրաստվում դրանով անել:- Խառնվեց իրար ծերուկը: Գործիքը մոտենում էր:- Խնդրում եմ, պետք չի:- Նա սկսեց լացել:- Խնդրում եմ, ես կփոխվեմ, երդվում եմ, ես էլ այդպիսի բան չեմ անի: Երդվում եմ, անգամ մտքովս չի անցնի նման ստոր քայլ:
   Ջեյմսին այդ աղերսանքները չեին հուզում: Նա մոտեցավ և գործիքը բացելով դրեց աթոռի ետեվում կապված աջ ձեռքի ճկույթին:
  - Խնդրում եմ, աղաչում եմ, մի արա: Ես ամեն ինչ կանեմ, միայն թե ասա ինչ: Ինչքա՞ն գումար է քեզ հարկավոր, ուղղակի թիվ ասա:- Նա ավելի բարձր էր լացում ու ցանկանում էր դուրս պրծնել կապանքներից, չնայած նրան, որ շատ պինդ էր կապված:
  - Ի՞նչ:- Զայրացավ Ջեյմսը:- Քո կարծիքով ես փալաս եմ, ում կարող ես առնել քո դատարկ փողերով: Իսկ այդ աղջկա կույսությունը դու կարո՞ղ ես ետ բերել:
  Զայրության ազդեցության տակ Ջեյմսը ուժեղ սեխմեց գործիքը: Մի անասելի աղաղակ դուրս եկավ ծերունուց: Ջեյմսի շալվարը արյունոտվեց: Մի բան ընկավ գետնին ու գլորվեց առաջ: Ծերունու ոռնոցը չէր դադարում: Ջեյմսը ժպտաց:
  - Հիմա հասկանու՞մ ես, թե ինչ է ցավեցնելը:
  Կապվածը չպատասխանեց, նա գոռում էր անտանելի ցավից: Ջեյմսը գործիքը դեմ տվեց մատնեմատին:
  - Հիմա հասկանու՞մ ես, թե ինչքան թույլ ես դու իմ դիմաց:- Հանդարտվեց նա:- Այդ աղջիկը զգում էր նու՛յնը:- Գոռաց նա ու նորից սեխմեց:
  Ահասառսուռ ծերուկի գոռոցը ցավեցրեց Ջեյմսի ականջները: Նա ետ քաշվեց: Ծերունին ցնցվում էր, աղաղակում, ոռնում: Ջեյմսը մոտեցավ սեղանին ու դրեց գործիքը վրան: Այն ամբողջությամբ արյան մեջ էր: Ջեյմսը վերցրեց մի շորի կտոր ու սրփեց ձեռքի արյունը: Գոռոցը չէր ուզում դադարել: Այժմ նա վերցրեց բժշկական լանցետը և նորից մոտեցավ գոռացողին:
  - Գիտեմ, ցավում է, բայց սա շուտ չի վերջանա:
  - Խնդրու՜մ եմ:- Հազիվ վրա բերեց կապվածը:- Ես համաձայն եմ, վատ բան եմ արել: Ես պատրաստ եմ բանտում փթելու դրա համար:
  Նա դաժանաբար ամբողջ ուժով լանցետը խփեց ծերունու ոտքին: Գոռոցներ, ասես կոկորդը հիմա կպատռվի: Ցնցումներ… ծերուկը գլուխը աջ տարավ և սկսեց հետ տալ: Հա, նա արդեն խղճուկ արարած էր: Ջեյմսը տեսնելով կապվածին նորից ժպտաց: Նա մոտեցավ սեղանին ու արագորեն ինչ որ բան վերցրեց, ինչից հետո պտտվեց աթոռի մյուս կողմը: Հանկարծակի նա կանգ առավ: Զարմացած նայեց հատակին:
  - Իսկ դու՞ ով ես:
  Նա կռացավ և մատերի ծայրով բռնեց  մի խավարասերի: Նորից կանգնեց: Ջեյմսը բացեց ձախ ձեռքը և դրեց խավարասերին ափի մեջ: Նա արագորեն փորձեց փախչել, բայց ձեռքի կտրուկ շարժումով ետ ընկավ: Ջեյմսը ետեվից մոտեցավ ծերուկին ու փոքր ինչ մտածելով ետեվից ձախ ձեռքը սեխմեց կապվածի բերանին: Նա փորցեց թպրտալ, բայց Ջեյմսը նրան բաց չէր թողնում: Հանկարծակի Ջեյմսը աջ ձեռքը ետեվից վրա բերեց և խփեց ծերունու դեմքին, ապա մի քանի վայրկյան պահելուց հետո ձեռքը ետ տարավ, իսկ ծերունու դեմքի վրայով ծորում էր արյունը: Նրա գլուխը հանկարծակի կախ ընկավ, իսկ աչքի մեջ խրված մնաց լանցետը: Քիչ հետո ամբողջ մարմինը արնոտվել էր, իսկ Ջեյմսին դեռ ժամանակ էր պետք կարգավորելու շնչառությունը: Քիչ հետո նա ուշքի եկավ և հեռացրեց ոտքի մեջ մտած լանցետը, ինչից հետո տհաճությամբ մատերի ծայրերով բռնեց աչքի միջի լանցետը և հետ քաշեց: Նա քանդեց կապերը ու դին սկսեց քարշ տալ դեպի դուռը: Դիակի ետեվից արյան հետք եր մնում: Դռնից այն կողմ աստիճաններ էին: Նա հազիվ բարձրացրեց  մարմինը: Դա մի խուլ տեղ էր՝ քաղաքից դուրս ընկած տարածքում: Հավանաբար քանդված գործարան էր: Նա տարավ մարմինը մի պատի տակ և գցեց այնտեղ: Ուղղվեց դեպի իր մեքենան, որն այքնա էլ հեռու չէր: Այնտեղից վերցրեց բենզինը և ետ վերադարձավ դեպի պատը: Կրակը վառվում էր իր աչքերի դիմաց: Նա իրեն լավ էր զգում: Զգում էր, որ աշխարհին լավություն է արել:
  Բայց ուշ էր գիտակցելու, որ դա ճիշտ չի, քանի որ նա արդեն կապված էր աթոռին: Աչքերը բացեց մութ սենյակում: Ձեռքերը պինդ կապված էր աթոռին: Դիմացը սառած-նստած էր մի եռեսունն անց տղամարդ: Նա իր դաժան աչքերով հետևում էր իրեն: Վախը մտավ Ջեյմսի աչքերի մեջ:
  - Ինչքա՞ն վատություն ես արել դու:- Արտաբերեց դիմացինը:- Քանի մարդ ես դու սպանել…
  - Ի՞նչ:- Սարսափեց Ջեյմսը:
  - Կարծում ես չգիտե՞մ:- Նա կանգնեց:- Կարծում ես գիտե՞ս թե ինչ է ցավը:
  Ջեյմսի լեզուն կապ ընկավ: Տղամարդը մոտեցավ սեղանին: Այնտեղից ձեռքն առավ էլեկտրական սղոցը:
  - Ես քեզ չեմ հասկանում: Ի՞նչ է քեզ հարկավոր:
  - Չէ, հանգիստ եղիր, այն ինչն ինձ հարկավոր է, արդեն ձեռքիս տակ է: Քանիսի՞ն ես արդեն այն աշխարհ ուղղարկել: Հի՞նգ, վե՞ց, յո՞թ: Ես բոլորին չեմ ճանաչում:
  - Ոչ,- լացակումած աղերսեց դաժան Ջեյմսը,- խնդրում եմ, մի արա: Ես պատրաստ եմ ամեն գնով քավել մեղքերս: Հա, գիտեմ, քեզ գումա՞ր է հարկավոր: Ես պատրաստ եմ վճարել: Խնդրում եմ, մի արա:
  - Կյանքը գումարով չես առնի: Ես համաձայն եմ քո հետ մի ուրիշ գործարք կնքել:- Նա մի պահ կանգ առավ և ուղղվեց զարմացած դեմքով դեպի Ջեյմսը, էլեկտրական սղեցը ձեռքից չդնելով:- Դու վերադարձրու ինձ բոլոր սպանածդ մարդկանց կյանքերը և ես քեզ կնվիրեմ քոնը: …Ի՞նչ պատահեց, չե՞ս կարող: Լավ…
   Նա ետ պտտվեց և սկսեց լարերը միացնել հոսանքին:
  - Խնդրում եմ, հիմմարություն մի արա:- Աղերսող ձայնով շարունակեց Ջեյմսը:- Դու չես հասկանում մարդ էակի կյանքի իմաստը:- Մեջքով կռացած տղամարդը մի պահ քարացավ և գլուխը թաքեց դեպի կոխք, ասես իրեն շատ հետաքրքրեց այդ արտահայտությունը:- Մարդիկ ուղղակի չեն շնչում, նրանք ապրում են: Նրանք ուղղակի բանական էակներ չեն, նրանք օգնում են միմյանց, նրանք փորձում են իրենց գոյությամբ օգտակար լինել մնացածին: Բացի վատից լավն էլ կա: Մարդիկ միայն կործանարար կենդանիներ չեն…
   - Ես չեմ ցանկանում լինել այնքան խղճուկ, ինչպիսին բոլորն են՝ եղբայրներս, շրջապատս, ինչիսին դո՛ւ ես: Դու այնքան խղճուկ արարած ես, ինչի մասին անգամ գաղափար չունես:
   Նա թեքեց գլուխը ու շարունակեց աշխատանքը: Փորձնական երկու անգամ միացրեց սղոցը: Սուլոցը վկայում էր նրա սրության և արագության մասին: Նա թեքվեց դեպի Ջեյմսը և կանգնեց:
  - Չէ, խնդրում եմ, աղաչում եմ, թող իմ արածների համար ես մինջև կյանքիս վերջը փթեմ բանտում, միայն թե գթա ինձ:- Նա սկսեց իսկապես և անկեղծ լացել:

  - Սա շուտ չի ավարտվի:- Սառնասրտորեն ավելացրեց տղամարդը ու միացրեց էլեկտրական սղոցը…

Комментариев нет:

Отправить комментарий