суббота, 4 февраля 2017 г.

Այն ես անվանեցի ծաղիկ...

Բոլոր ծաղիկներն էլ երևի ինչ-որ մարդիկ են, որոնք հողից դուրս գալով փնտրում են մեկին և չեն գտնում, մեռնում են շուտով, մեռնում են վերջին անգամ:
Ու ես հասկացա, որ աշխարհում ոչինչ չես գտնի երկրորդ անգամ: Ես գտա մի ծաղիկ, որը անվանեցի վարդ, բայց չտեսա նրա փշերը ու կույր սիրեցի:
Իմ ծաղիկն էիր, քեզ երբեք սիրտս չէր մոռանա, իմ մաքո՛ւր, առաջին իմ անուրջ: Կռանալով՝ քաղեցի մի փշոտ վարդ: Նա մի ցավ զգաց, բայց նա էր ծակել ձեռքերս իր փշերով: Նա էր նեղացնողը իմ փխրուն տերևներին: Ձեռքս թողեց ու ընկավ՝ դարձավ մի նեղացած, թոռոմած ծաղիկ: Չհասկացավ, որ մարդիկ միշտ ավերում են այն, ինչ ամենաշատն են սիրում:
Ես պատրաստ էի սիրել մի փշոտ վարդ՝ պատրաստ էի սիրել ողջ աշխարհը: Ինձ չհասկացավ նա, ու ես սովորեցի չսիրել նրան: Նրա տխուր տեսքը հիշեցրեց ինձ աշունը, բայց նա աշունը չէր: Տխուր էր, բայց վաղուց ինձ համար տխուր դարձել էր առավոտյան փողոցի վառվող լապտերները, որոնք մոռացել էին անջատել...
Ավաղ, չուրանաս դու ինձ, հիշիր, որ ոմն մի փշոտ վարդ էիր, բայց քեզ սիրող մեկն էի խելագար:
Ես քո գեղեցկության սիրահարն էի, բայց կուզեի, որ դու այդքան գեղեցիկ չլինեիր: Գնա, կորիր գիշերվա մի աստղի հետ ու այլևս չվերադառնաս՝ գնա...
Նկարի աղբյուրը՝ weheartit.com

Комментариев нет:

Отправить комментарий