четверг, 2 февраля 2017 г.

Թռչել, բայց ոչ քեզ մոտ

Կարելի է արդյոք
Լինել մի թռչուն,
Իմանալ, որ դու կաս,
Բայց գնալ հեռուն։

 
Եվս մեկ անգամ ձայնդ լսել,
Հիշել դեմքը քո, որ ժպտում էր ինձ,
Քո կարոտի խոսքն ընդմիշտ տածել
Իմ հոգու խորքում,
Որ կորցնում է ինձ խորը անդունդում։
 
Հիմա ես հեռու եմ
Եվ քեզ անվերջ հիշում եմ։
Կուզենայի, որ լսեիր ինձ,
Հասկանայիր մտքերս՝
Հասկանայիր ինձ,
Բայց ավաղ, դու իմ կողքին չես։
 
Ընդունեմ մտքերս և գնամ առաջ,
Թե՞ մեծ հույսով ետ գամ՝ քեզ մոտ։
Թռչում եմ միայն հիմա,
Իսկ թե ուր ես դու
Ես էլ չեմ իմանա։

Комментариев нет:

Отправить комментарий