Համաստեղությունը՝ կշեռք
Ծննդյան օրը՝ 1969թ․ սեպտեմբերի 23, երեքշաբթի (տարիքը՝ 47 տարեկան)
Երկիրը՝ Ֆրանսիա
Պատրիկ Շուշեյանը ծնվել է 1969թ․ սեպտեմբերի 23-ին Մարսելում։ Նա ընտանիքի կրտսեր երեխան է, մեծացել է 4 եղբայրների և քույրերի հետ։ Ավագ եղբայրը՝ Ժակը, նրան ուղեկցել է կիթառի դասերի, և նա սկսել է փոքրիկ երգեր երգել։ Պատանեկությունը անցկացրել է իր մոր ծննդավայր Կորսիկայում։ 14 տարեկանում նա մասնակցել է հեռուստահաղորդման, որը կոչվում էր «Կիրակնօրյա հագուստներ»։ Հաղորդավարը Լեոն Զիտրոնն էր, ով բացահայտում էր տաղանդներ։ Պատրիկ Ֆիորին հարցնում է իր՝ հայկական ծագմամբ հորը, թե արդյո՞ք դա նրան չի նեղացնի, եթե ինքը վերցնի իր մոր օրիորդական ազգանունը՝ Ֆիորի։ 1993-ի մայիսին նա ներկայացրել է Ֆրանսիան Եվրատեսիլում՝ «Մայր Կորսիկա» երգով, որի հեղինակն է Ֆրանսուա Վալերին։ Հզոր ձայնը նրան թույլ է տալիս գրավել 4-րդ տեղը։ 1997-ին Պատրիկ Ֆիորին մասնակցում է «Նոտր-Դամ դը Պաղի» («Փարիզի Աստվածամոր տաճարը») մյուզիքլի լսումներին, և Լյուկ Պլամոնդոն նրան վստահում է Ֆոեբուսի դերը։ Ներկայացման գրանցած հաջողության շնորհիվ Պատրիկ Ֆիորին բացահայտում է դառնում հանրության համար, իսկ «Բելլ» երգը նրան հաղթանակ է բերում երաժշտական բնագավառում՝ 1999թ․ ընտրվելով տարվա երգ։ 2008 թվականի հունսիսին Պատրի Ֆիորին ամուսնացել է Արիան Քյաթղֆաժի հետ, ով 1999-ի գեղեցկության մրցույթի մրցանակակիր էր։ Նրանց որդին՝ Սևանը, ծնվել է 2009 թվականին։ 2014 թվականի հունիսի 14-ին ծնվել է ընտանիքի երկրորդ որդին։
Առաջարկում ենք լսել Մայր Կորսիկա երգը:
Ֆրանսերենից թարգմանեցին 11-րդ դասարանի սովորողները: