четверг, 2 февраля 2017 г.

Ուզեցի փախնել․․․

Ուզեցի փախնել․․․ հեռու։ Փորձեցի մնալ մենակ, չստացվեց։
Հավերժ․․․ մարդիկ, ովքեր հետևում էին ինձ։ Անընդհատ զգում էի ինչ որ մեկի հայացքը։ Մտածեցի, որ չեմ ուզում այսպիսի վախով ապրեմ։ Վախ մարդկանցից, վախ ապագայից և որ երբեք չեմ կարող մնալ մենակ։ Ուզեցի փախնել հեռու, ոչ մեկի դեմքը չտեսնել։ Իսկ այսպես, ինչ որ մեկը գալիս և ասում է <բարև>, իսկ ես չեմ էլ ուզում  նրա կողմը նայել, որ տեսնեմ, թե ով է։ Ուզեցի փախնել․․․, իսկ հետո․․․։ Հավերժ մթության մեջ ես փակեցի ականջներս ու աչքերս։ Անտանելի էր․․․․։ Լսվեց մի ձայն։ Ձայնն ասում էր․- Ես կկատարեմ քո ցանկությունը։ Նա դա կրկնում էր անդադար։ Իսկ հետո մտածեցի, թե միևնույն է կորցնելու ոչինչ չունեմ և համաձայնեցի։ Սկսում էի անհետանալ․․․։
- Եթե դու ուզում ես, որ քեզ չտեսնեն և մենակ լինես, ուրեմն լավագույն լուծումը մեռնելն է։
Ահա թե ինչ․ մտածեցի ես։ Քթի տակ ժպտալով ես անհետացա։ Իսկ երբ արթնացա էլի տանն էի, բայց ինձ չէին տեսնում։ Ես քայլում էի փողոցով, դպրոցով, ամեն տեղ և ինձ չէի տեսնում։ Այնքան ուրախացա։ Վերջապես մենակ էի․․․ ազատ։
Մի քանի տարի անց, մի պահ կանգնեցի փողոցի մեջտեղը և սկսեցի խոսել ինքս ինձ հետ։
- Ես սա՞ էի ցանկանում։ Անհետանա՞լ։ Բայց հիմա, հիմա մենակ եմ, ինչո՞ւ երջանիկ չեմ։ Ինչու է սիրտս ցավո՞ւմ։ Նկատեք ինձ, խոսեք հետս։ Չեմ ուզում մենակ լինել, լսում ե՞ք։ Խնդրում եմ․․․ ես գոյություն ունեմ, ահա, ձեր կողքին եմ, խնդրում եմ նայեք ինձ։ Ես սա չէի ուզում։ Ինչ որ մեկը․․․ օգնեք։ 

Комментариев нет:

Отправить комментарий