Մի տուն կառուցեցի ժայռի վրա: Սովորաբար հյուրեր չէի ունենում, և սա առաջին անգամն էր, որ դռան թակոց լսեցի… Նա էր:
Իսկ, դու հիշու՞մ ես տարիներ առաջ եկար ինձ մոտ, ես քեզ խորհուրդ տվեցի, բայց դու խոսքս չլսեցիր ու քո տունը փլվեց: Վերջապես հասկացիր` մենք օտար չենք: Հասկանո՞ւմ ես, այդքան էլ հեշտ չէ ժայռի վրա տուն կառուցելը: Դու չլսեցիր ինձ, բայց ես լսեցի ինձ, իմ ձայնին ու իմ տունը կառուցեցի ու, տես, այն մինչ այժմ չի փլվել, չի կործանվել:
Կիսատ էր տունս, անավարտ էի թողել: Ես քեզ հյուրընկալեցի իմ տուն, ու դա դարձավ մեր տունը, դու ինձ օգնեցիր ավարտին հասցնել տունը:
Աստծո առակն էլ է նույնը ասում, հորդորում: Կարծում եմ` առակը ասում է, որ պետք է խորհուրդները լսել՝ փորձը փորձանք չէ: Ու եթե նա լսեր ինձ, իր տունը չէր փլվի: Ու կարծում եմ, որ միասին հնարավոր է անել ամեն բան` թեկուզ տուն կառուցել ժայռի վրա, գետի բերանին: Եթե սիրով է կառուցվում, ոչ մի բան, ոչ ոք չի կարող քանդել մեր տունը:
Комментариев нет:
Отправить комментарий