пятница, 3 февраля 2017 г.

Ինչպես է բուրում վարդը

20160514_175640 Աշակերտները կլանված քննարկում էին Լաո-Ցզիի իմաստուն խոսքը. <<Նա ով գիտի, չի խոսում: Նա ով խոսում է, չգիտի>>:

Երբ ներս մտավ Ուսուցիչը, աշակերտները հարցրեցին նրան, թե ինչ են նշանակում այս բառերը:
-Ձեզնից ովքե՞ր գիտեն, թե ինչպես է բուրում վարդը,-հարցրեց նա:
Բոլորը դա գիտեին:
Այդ ժամանակ նա ռաջարկեց.
-Պատմեք դրա մասին:
Ոչ ոք ոչինչ չասաց:

Комментариев нет:

Отправить комментарий