четверг, 2 февраля 2017 г.

Եղևնի

Սեպտեմբեր
   Ուսումնական եռուզեռ: Հանգիստ էի փնտրում: 
Հաճախակի գնում էի, երեքից հինգրոպե դաշնամուր էի նվագում ու էլի վերադառնում դասերիս:  Երբեմն անուշաբույր միտքչլինելու դեպքում` դուրս էի գալիս դպրոցի բակ, եղևնիներից քաղում էի կանաչկլորավուն հատիկները, որոնք ինձ թարմություն էին հուշում:
Հոկտեմբեր...
Ցրտեց, ես տաք հագա, բայց մրսեցի, որովհետև ոչ մի տաք հագուստ ի զորու չէ ջերմացնել այնպես, ինչպես ամառն ու ամռան արևը: Դժվար է ամսեամիս ապրել ամառն ու կտրուկ մթնել, թախծել, անձրևել աշնանը: 
Նոյեմբեր...
Դուրս եկա բակ: Եղևնիս դատարկ էր: Եղևնու վրա` մեկ երկու խեղճացած հատիկ:Ինչքա՜ն տխրեցի ու հիասթափվեցի: Նստեցի ծառի կոճղի վրա, մի քանի րոպե նայեցի,հեռացա…:

Եղևնիս էլ էր տխուր…: 

Комментариев нет:

Отправить комментарий