четверг, 2 февраля 2017 г.

Երազների առեղծվածը

Մութ օր էր։ Ես քայլում էի փողոցով, անձրև էր գալիս։ Ցուրտ էր։
Ես լրիվ թրջվել էի, գնում էի և հանկարծ խոր մթության մեջ նկատեցի մի հին տնակ։ Անտեղ գնացի։ Տնակում մարդ չկար, և ես կրակ վառեցի։ Կրակն այնքան պայծառ և տաք էր։ Ես ուզում էի նետվել կրակի մեջ և մոռանալ ցուրտը։ Կայծերի մեջ երևում էր շատ բան։ Ասես չարաճճի երեխաները խաղում էին բակում և ճչում։ Մի ուրիշ տեսարան էլ կար։ Զինվորը տուն էր եկել և մայրը նրան պինդ գրկել էր։ Մի ուրիշ տեսարանում էլ պարող զույգեր էին։ Նրանք պտտվում էին դանդաղ երաժշտության տակ։ Այդպես ես անվերջ նայում էի կրակին։ Առաջին անգամն էր, որ ես այդքան գնահատում էի կրակը և տեսնում նրա ուժը։ Չնկատեցի՝  ինչպես, բայց քնեցի։ Երբ արթնացա, կրակը արդեն մարել էր։ Ես դուրս եկա և տեսա մի պայծառ առավոտ։ Գիշերվա մթությունից և ցրտից հետք չէր մնացել։ Անձրևի մանր կաթիլների վրա  շողում էր արևը։ Դրախտային մի տեսարան։ Բայց ես էլ փողոցում չէի, այլ բնության գրկում։ Իմ առջև ձոր էր, այնտեղ մի գետ էր հոսում։ Ծիծեռնակները թռչում էին պարզ երկնքում։ Ես այնքան երջանիկ էի։ Չշարժվելով տեղիցս՝  ես նայում էի այդ գեղեցկությանը։ Աչքերս մի պահ փակելով՝  ես նետվեցի ձորը։ Այդ զգացողությունը նման էր ազատության կամ էլ հանգստության: Ես հասա գետին՝  գրկաբաց նետվելով ջրերի մեջ։
Ես արթնացա և սկսեցի ժպտալ։

Комментариев нет:

Отправить комментарий