четверг, 2 февраля 2017 г.

Ընկնող տերևի խշշոցը

… Հաճախ աշնանը ես ուշադիր հետևում էի թափվող տերևներին, որպեսզի բռնեմ այն մի վայրկյանը, երբ տերևը պոկվում է ճյուղից և սկսում ընկնել գետնին:
Բայց երկար ժամանակ չէի կարողանում դա անել: Ես հին գրքերում կարդացել էի, այն մասին, թե ինչպես են խշխշում թափվող տերևները, բայց ես երբեք չեմ լսել այդ ձայնը: Եթե նույնիսկ տերևները խշխշում էին, ապա միայն գետնին, մարդկանց ոտքերի տակ: Տերևների խշշոցը օդում, ինձ թվում էր նույնքան անհավատալի, որքան պատմությունները, որ գարնանը լսվում է, թե ինչպես է բողբոջում խոտը:
Ես իհարկե սխալ էի: Ժամանակ էր հարկավոր, որպեսզի լսողությունը, բթացած քաղաքի աղմկոտ եռուզեռից, կարողանար հանգստանալ և ընկալել աշնանային հողի շատ մաքուր և կոնկրետ ձայները…
Ես նայեցի թխկենուն և տեսա, թե ինչպես կամաց պոկվեց ճյուղից կարմիր տերևը, ցնցվեց, մի ակնթարթ կանգենց օդի մեջ և սկսեց ընկնել ոտքերիս մոտ՝ մի քիչ ճոճվելով և խշշալով: Առաջին անգամ ես լսեցի ընկնեղ տեևի խշշոցը՝ոչ պարզ ձայն, նման փոքրիկ երեխայի շշնջոցին…

Комментариев нет:

Отправить комментарий