четверг, 2 февраля 2017 г.

Բարձր քաղաքներ

Մարդկանց կյանքը ես նմանեցնում եմ բարձր քաղաքների։
Ինչպե՞ս են առաջանում քաղաքները։ Սկզբում կառուցվում է մեկ տուն, հետո՝  երկու, հետո՝ երեք, հետո սկսում են կառուցել շենքեր, գրադարաններ, խանութներ, դեղատներ, ժամանցային վայրեր, դպրոցներ, համալսարաններ, աշխատանքային վայրեր․․․։
Մարդու կյանքն էլ է այդպես։ Տները տարրական գիտելիքներն են, շենքերը շրջապատն են, գրադարանները՝  գիտելիքները, խանութները՝ ճաշակն ու ոճը, դեղատները սեփական առողջությունն է, ժամանցային վայրերը՝  խաղերն ու ուրախությունը, դպրոցները հիշողություններն են, համալսարանները՝  հասուն կյանքը, աշխատանքային վայրերն էլ՝ մասնագիտությունը։
Այսպիսով՝ ստացվեց բարձր քաղաք և մեծ կյանք։ Պետք է միշտ մեծացնել այդ քաղաքը, լցնել տարատեսակ գիտելիքներով
և փորձերով։ Ինչքան խելացի ես, մտերիմ, ուրախ, այդքան բարձր է քո քաղաքը։ Սիրիր այն և բարձրացրու, չէ՞ որ կյանքը մի մեծ և բարձր քաղաք է յուրաքանչյուրիս համար։

Комментариев нет:

Отправить комментарий