четверг, 2 февраля 2017 г.

Փոխվե՞մ, ոչ, միայն թե ոչ հիմա

Մտքեր, որոնք գալիս են երբ լուռ եմ, երբ մենակ եմ և երբ տխուր եմ։
Գիտե՞ք, ամեն անգամ տխրելիս մտածում եմ, որ մեղավորը իմ եսն է, և ուզում եմ փոխվեմ։ Այդ մտքերը ասես խեղդեն ինձ։ Ես ինձ զգում եմ իմ իսկ վանդակում և այդ վանդակը գնալով նեղանում է, քանզի ես եմ մեծանում։ Պետք է արդյոք փոխվե՞մ, ոչ, միայն ոչ հիմա,  միայն թե ոչ այս պահին։ Ասես զգում եմ, որ փովելով ցավ կպատճառեմ մեկին, ինձ թվում է թե փոխվելով որոշ մարդիկ կհիասթափվեն ինձնից։ Վախենում եմ։ Ոչ, դա այդքան էլ վախ չէ, ես այդ հարցից փախնում եմ միշտ։ Իսկ նա հետևում և գտնում է ինձ ամեն տեղ՝ թե դպրոցում, թե տանը, թե ավտոբուսում․․․ ես տխրում եմ դրանից և մտքումս գոռում <օգնեք>։ Այնքան տանջալից է մտածել, թե մենակ ես և այդ պահերին քեզ ոչ ոք չի կարող օգնել։ Երևի հենց դրա համար եմ ուզում փոխվել, բայց եթե նույնիսկ փոխվեմ, ուրեմն ինչպիսին կարող եմ դառնալ այդ ժամանակ։ Սկսկեմ նոր և մաքուր էջից, դառնամ անտարբեր մանրուքներին և թողնեմ ազատ իմ հպրտությանը։ Իսկ արդյոք դա ճիշտ է․․․։ Ոչ, չեմ ուզում փոխվել, կարող եմ դեռ երկար ժամանակ մտածել, տխրել, լսել քննադատություններ, գոռալ մտքումս, բայց ես չեմ հանձնվի, այդ ամենը քիչ է ինձ կոտրելու համար։ Միայն թույլ արդիկ են փոխում իրենց անձը ցավից ելնելով։ Ես այդպիսին չեմ։ Ես ներողամիտ եմ, սիրալիր, բարի, լավատես, համբերատար և միամիտ։ Կարող եմ հպարտանալ դրանով, չէ որ շատ մարդ չունի այն, ինչից հոգու խորգում ես ուզում եմ հրաժարվել։ Ես կպահեմ իմ էությունը, իմ թանկարժեք բնավորությունը, ինչքան էլ կատարյալ չէ, ինչքան էլ դժվար հասկացող է, միևնույն է, ես սիրում եմ իմ այս տեսակը։ Կփորձեմ մի կողմ դնել անիմաստ մտքերը և կենտրոնանալ կյանքի հիանալի պահերի վրա, այն պահերի, որոնք ես դեռ կհիշեմ և կհպարտանամ դրանցով։ Ոչ, դա փախուստ չէ մտքերից, դա այն է, ինչ կոչվում է ընդունել եսը, ինքնահաստատվել, ինքնազարգանալ։ Ես դասեր եմ քաղում իմ իսկ մտքերից։ Չեմ փոխվելու, ինչ էլ անեն մարդիկ, ես կմանամ այնպիսին, ինչպիսին ես կամ և կժպտամ։ Այսպիսով ես խաղաղվում եմ և հասկանում, որ իրականում շատ ուժեղ եմ։ 

Комментариев нет:

Отправить комментарий