пятница, 3 февраля 2017 г.

Ինչպես էին զգացմունքները պահմտոցի խաղում

DSC_0240  Մի անգամ Խենթությունը իր ընկերներին հրավիրեց թեյ խմելու:
Բոլորը եկան, ժամանակը շատ լավ էր անցնում, երգում էին, պարում էին, իսկ տորթը ուտելուց հետո Խենթությունը առաջարկեց պահմտոցի խաղալ<<Ես հաշվում եմ մինչև հարյուրը, իսկ դուք թաքնվում եք: Ում առաջինը գտնեմ, նա էլ կրկին կհաշվի մինչև հարյուրը>>: Բոլորը համաձայնվեցին, բացի Վախից ու Ծուլությունից:
-Մեկ, երկու, երեք…,-սկսեց հաշվել Խենթությունը:
Խուճապը առաջինը թաքնվեց: Ուրախությունը թռվռվում էր այգով: Տխրությունը լաց եղավ, մտածելով կյանքի դառնության մասին: Նախանձը կպնելով ուրախությանը թաքնվեց բարձր բլուրների ետևում: Իսկ Խենթությունը շարունակում էր հաշվել: Հուսահատությունը հուսահատվում էր, որովհետև Խենթությունը արդեն հաշվել էր մինչև 99:
-Հարյուր,-գոռաց Խենթությունը,-արդեն փնտրում եմ ձեզ:
Առաջինը գտան Հետաքրքրությանը, նա զգույշ նայում էր հույսով՝ տեսնել, թե ում կգտնեն առաջինը: Ցանկապատի վրա կախված Խենթությունը գտավ Կասկածին, նա անորոշ կախված էր ցանկապատի վրա՝ չիմանալով ցանկապատի ո՞ր կողմում ավելի լավ կլինի թաքնվել:
Բոլորին գտան և Հետաքրքրությունը հանկարծ հարցրեց.<<Իսկ որտե՞ղ է Սերը>>:
Բոլորը սկսեցին փնտրել: Խենթությունը փնտրելով հասավ հեռու-հեռու և հայտնվեց մի անուշահոտ վարդերի այգում: Թփերում ինչ-որ բան շարժվեց: Խենթությունը շարժեց վարդագույն թփերը և լսեց թույլ գոռոց: Դա Սերն էր, վարդի փշերը ծակել էին նրա աչքերը: Խենթությունը մի կողմից մյուս կողմ էր վազում, ձեռքերն էր կոտրում, ներողություն խնդրում, ծունկի իջնում, մինչև այն աստիճան, որ խոստացավ Սիրուն միշտ մնալ նրա հետ: Սերը համաձայնվեց:
Եվ այդ օրվանից գնում է կույր Սերը և Խենթության հետ միասին:

Комментариев нет:

Отправить комментарий