четверг, 2 февраля 2017 г.

Փոքր լուցկու փոքր կրակ...

 
Աշուն էր... Պատուհանից նայեցի ու գարուն տեսա: Ես էլ խաբվեցի: 
Կորստիս ու ցավիս մասին մոռացա, երբ մի ծանր ամպի տակից արևը անուշ-անուշ աչքով արեց: Արևի շողի տակ մազերս սկսեցին շողշողալ: Երգ չկար, բայց պարում էի: Եղանակը բխեցնում էր սիրելի երգեր, որ այնքան գեղեցիկ էին: Խելագարի պես օրորվում ու շորորվում էի անլսելի, բայց զգալի երաժշտության ներքո: Այնքան սիրուն էին շորիս փեշերը գնում ու գալիս...
Ուր էր թռչում սիրտս` չգիտեմ, բայց ճանապարհը այլևս հետաքրքիր չէր: 
 Խաբվեցի, ինչպես մի ծառ, ում տերևները արև տեսնելով մտածեցին, թե գարուն է եկել: Աշնան արևը փախավ, իսկ ձմռանը ծառն ու ծառի տերևները մարեցին փոքր լուցկու փոքր կրակի պես...

Լուսանկարն՝ Էրիկ Բաբաջյանանի: 

Комментариев нет:

Отправить комментарий