четверг, 2 февраля 2017 г.

Հետո էլ ասում եք...

Դուք ասում եք, թե ազատություն ունեք... Էդ որտեղի՞ց, ո՞վ է տվել:
ԵՎ ինչի՞ց եզրակացրիք, որ հոգու ազատություն ունեք: Երբ հոգին դատարկ է, ազատների ազատն է: Բայց ես գիտեմ, ձեր հոգին դարկ չէ, այլապես ես ձեր կողքին չէի լինի: Ու գիտեք երկար մտածեցի, թե ես ինքս արդյոք կարող եմ ազատություն ստեղծել ինձ համար: Ո՛չ, նույնիսկ, եթե հարբեմ լիքը, դատարկ շշերով միևնույն է... Երեք-չորս բաժակը ոչինչ չի փոխի, հինգ-վեց բաժակը ինձ կտխրեցնի և մի շիշ գինին ինձ կհիշեցին բոլոր հիմնավոր և անհիմն մտահոգությունները, որ ապրել եմ չուզելով, ինձանից կամա, թե ակամա... Ես այս մտքին չեմ եկել նրա համար, որ կաշկանդված եմ: Ես կաշկանդված չեմ, ինձ չի կաշկանդել ո՛չ կրոնս, ո՛չ բարեկամս, ո՛չ էլ պաշտելի, չկամ ժողովուրդս: Բայց, նույնիսկ ազատության մասին մտածելն, ինձ արդեն զրկում է ազատությունից: Խորապես հարգում ու սիրում եմ պարտականություններս ու լայն շղթնաերով կապում եմ ազատություն հասկացությունը: Իսկ դու, որ պնդում ես` << Ես ազատ եմ>> դու, նույնիսկ ազատ չես ծնվել: Ու հոգուդ բեռը չի դատարկի, ոչ մի բան, ոչ մի շիշ, ոչ էլ ոչ մի դատարկություն: Ես սկեցի վախենալ, որ դու հասկացար, թե ինչքան ես ինքդ քեզ տեղի, կամ  անտեղի խաբել ու չես սիրել բեռդ ցավալի:  Բայց ես պաշտում եմ քո անմտությունը, որից երազում եմ ձեռք բերել...:

Комментариев нет:

Отправить комментарий