четверг, 2 февраля 2017 г.

Դրախտի ճանապարհը

-Դուք դարբի՞ն եք:

Մեջքի ետևի ձայնը այնքան անսպասելի էր, որ Վասիլին անգամ ցնցվեց: Նա անգամ չէր լսել, որ դարբնոցի դուռը բացվել էր, ու, որ դարբնոց մարդ էր մտել:
-Իսկ, թակել, չե՞ք փորձել,-կոշտ պատասխանեց նա, մի քիչ բարկանալով իր և նոր հաճախորդի վրա:
-Թակե՞լ: Հմ…Չեմ փորձել,-պատասխանեց ձայնը:
Վասլիլին վերցրեց սեղանից կտորը և սրբելով սևացած ձեռքերը, կամաց շրջվեց, մտածելով այն ամենը, ինչ պատրաստվում էր ասել այս անծանոթի դեմքին: Բայց խոսքերը այդպես էլ մնացին իր գլխի որևէ հատվածում, որովհետև իր առաջ կանգնած էր շատ յուրահատուկ հաճախորդ:
-Ձեզ դժվար չէ՞ր լինի ուղղել իմ եռաժանին,-կնոջ, բայց մի քիչ կամաց ձայնով հարցրեց հյուրը:
-Վերջ, հա՞: Ավա՞րտ,-հարցրեց դարբինը, շպրտելով շորը սենյակի մի անկյունը:
-Դեռ ոչ, բայց ավելի վատ է, քան առաջ,-պատասխանեց Մահը:
-Բնական է,-պատասխանեց Վասիլին,-չես վիճի: Հիմա ի՞նչ պետք է անեմ:
-Ուղղես եռաժանին,-համբերատար պատասխանեց Մահը:
-Իսկ հետո՞:
-Իսկ հետո սրես, եթե դա հնարավոր է:
Վասիլին հայացք գցեց դեպի եռաժանին, և իրոք նրա վրա կային շատ խազեր, և ինքը եռաժանին շատ լավ տեսք չուներ:
-Դա պարզ է,-գլխով արեց նա,-իսկ, ե՞ս ինչ անեմ: Աղոթեմ, թե՞ իրերս հավաքեմ: Ես ուղղակի առաջին անգամ եմ…
-Ա-ա-ա…Դուք դրա մասին եք,-Մահի ուսերը դողացին անլսելի ծիծաղից,-ոչ, ես ձեր ետևից չեմ եկել: Ինձ ուղղակի պետք է ուղղել եռաժանին: Դուք կարո՞ղ եք:
-Այսինքն ես չե՞մ մահացել,-աննկատելի շոշափելով իրեն, հարցրեց դարբինը:
-Դուք ավելի լավ կիմանաք: Ինչպե՞ս եք ձեզ զգում:
-Դե-ե-ե, լավ:
– Սրտխառնոց, գլխապտույտ, ցավեր չունե՞ք:
-Ո-ո-ոչ,-ականջալուր լինելով իր ներքին զգացողություններին, անվստահ ասաց դարբինը:
-Այդ դեպքում, ձեզ պետք չէ անհանգստանալ ոչ մի բանի համար,- պատասխանեց Մահը և մեկնեց եռաժանին դեպի դարբինը:
Վերցնելով այն մի ակնթարթում փայտացած ձեռքերը, Վասիլին սկսեց հետազոտել եռաժանին տարբեր կողմերից: Ընդամենը կես ժամվա գործ կար եռաժանու վրա, բայց հասկանալով, թե ով է նստելու նրա ետևում և սպասելու գործի ավարտին, երկարացնում էր գործը մինիմում մի քանի ժամով:
Քայլելով թուլացած որտքերով դարբինը մոտեցավ իր սեղանին և վերցրեց մուրճը:
-Դուք.. ըմ.. նստեք: Հո չե՞ք կանգնելու,-հնարավորինս բարեհամբյուր ձայնով առաջարկեց Վասիլին:
Մահը գլխով արեց և նստեց նստարանին, հենվելով պատի վրա:
***
Գործը մոտենում էր իր ավարտին: Ուղղելով եռաժանին, այնքան, որքան դա հնարավոր էր, դարբինը վերցրեց եռաժանին ձեռքը և նայեց հյուրին:
-Ներեցեք անկեղծության համար, բայց ես չեմ կարողանում հավատալ, որ ձեռքերիս մեջ եմ պահում իրը, որի օգնությամբ այդքան կյանք է ոչնչացվել: Աշխարհի ոչ մի զենք չի՛ կարող համեմատվել սրա հետ: Սա իրոք անհնար է:
Մահը, հանգիստ նստած նստարանին և նայելով դարբնոցի ինտերիերը, մի տեսակ լարվեց: Գլխարկի սև օվալը կամաց թեքվեց դարբնի կողմը:
-Ի՞նչ ասացիք,-կամաց ասաց նա:
-Ես ասացի, որ չեմ հավատում, որ ձեռքերիս մեջ է զենքը, որը…
-Զե՞նքը: Դուք ասացիք զե՞նքը:
-Հնարավոր է ես ճիշտ չարտահայտվեցի…
Վասիլին չհասցրեց ավարտել իր խոսքը: Մահը, կայծակե շարժումով վեր թռավ իր տեղից և մի ակնթարթից հայտնվեց իր դեմքի առաջ: Գլխարկի ծայրերը թափահարվում էին:
-Ի՞նչ ես կարծում, քանի՞ մարդ եմ ես սպանել,-բարկացած շշնջաց նա:
-Ես…Ես չգիտեմ,-իջեցնելով աչքերը դեպի հատակը, արտաբերեց Վասիլին:
-Պատասխանի՛ր,-Մահը բռնեց նրա դունչը և բարձացրեց գլուխը վեր,- քանի՞:
-Չ-չգիտեմ…
-Քանի՞,-գոռաց նա դարբնի վրա:
-Ես ո՞րտեղից գիտեմ, թե քանիսն են նրանք եղել,-փորձելով փախցնել հայացքը, ոչ իր ձայնով ասաց Վասիլին:
Մահը բաց թողեց նրա դունչը և մի քանի վայրկյանով լռեց: Հետո, ուսերը իջեցրած վերադարձավ նստարանի մոտ և հոգոց հանելով նստեց:
-Ուրեմն, դու չգիտե՞ս, թե նրանք քանիսն են եղել,-կամաց ասաց նա, և չսպասելով պատասխանին շարունակեց,-Իսկ ի՞նչ կլինի, եթե ես քեզ ասեմ, որ ես երբեք, լսո՞ւմ ես, երբեք չեմ սպանել ոչ մի մարդու: Դրա՞ն ինչ կասես:
-Բայց…Ախր,ի՞նչպես…
-Ես երբեք չեմ սպանել մարդկանց: Ինչի՞ս է դա պետք, եթե դուք շատ լավ կատարում եք այդ առաջադրանքը: Դուք ինքներդ եք սպանում իրար: Դու՛ք: Դուք կարող եք սպանել թղթերի համար, ձեր ատելության և բարկության համար, դուք անգամ կարող եք սպանել ուղղակի ձեր զվարճության համար:Իսկ, երբ դա ձեզ չի բավականեցնում, դուք պատերազմներ եք սկսում և սպանում եք իրար 100-ներով և 1000-ներով: Դա ձեզ ուղղակի դուր է գալիս: Դուք կախվածություն ունեք ուրիշի արյունից: Եվ, գիտե՞ս, թե որն է այստեղ ամենազզվելին: Դուք չեք կարողանում խոստովանել դա ինքներդ ձեր առաջ: Ձեզ ավելի հեշտ է մեղադրել ամեն ինչում ինձ,-նա կարճ ժամանակով լռեց,-Դու գիտե՞ս, թե ինչպիսին էի ես առաջ: Ես գեղեցիկ աղջիկ էի, ես դիմավորում էի մարդկանց հոգիներին ծաղիկներով և ուղեկցում էի նրանց դեպի այն վայրը, որտեղ նրանք պետք է գտնվեին: Ես ժպտում էի նրանց և օգնում մոռանալ այն ամենը, ինչ նրանց հետ պատահել էր: Դա շատ վաղուց էր…Նայի՛ր, թե ինչ է ինձ հետ եղել:
Վերջին բառերը նա գոռաց և վեր թռնելով նստարանից գցեց գլխից գլխարկը:
Վասիլին տեսավ մի ծերունու, ում դեմքը պատված էր կնճիռներով: Սպիտակ մազերը՝որոնք բավականին քիչ էին, կախված էին խառնված ծալքերով, ճաքած շրթունքների կողքերը անբնական ներքև էին իջեցված, ցույց տալով ծուռ ատամները: Բայց ամենավախենալուն աչքերն էին: Բացարձակապես անգույն, ոչինչ չարտահայտող աչքեր նայում էին դարբնին:
-Նայիր, թե ինչի եմ ես վերածվել: Իսկ, գիտե՞ս ինչու,-նա քայլ արեց դեպի Վասիլին:
-Ոչ,-կծկվելով իր կենտրոնացված հայացքի տակ, գլխով արեց նա:
-Իհարկե չգիտես,-քմծիծաղեց Մահը,-Այդ դո՛ւք եք ինձ այսպիսին դարձրել: Ես տեսել եմ, թե ինչպես է մայրը սպանում իր երեխաներին, ես տեսել եմ, թե ինչպես է եղբայրը սպանում եղբորը, ես տեսել եմ, թե ինչպես է մարդը մի օրվա ընթացքում կարողանում սպանել 100, 200, 300 այլ մարդկանց…: Ես ողբում է, նայելով այդ ամենին, ես ոռնում էի չհասկանալուց, անհնարին դեպքերի կատարվելուց, ես գոռում էի վախից…:
Մահի աչքերը պսպղացին:
-Ես փոխեցի իմ գեղեցիկ զգեստը, այս զգեստներին, որպեսզի նրանց վրա չերևար այն մարդկանց արյունը,ում ես ուղեկցում էի: Ես հագա գլխարկ, որպեսզի մարդիկ չտեսնեին իմ արցունքները: Ես այլևս չեմ նվիրում նրանց ծաղիկներ: Դուք ինձ վերածեցիք մի հրեշի: Իսկ հետո մեղադրեցիք ինձ բոլոր մողքերի մեջ: Իհարկե, դա այնքան հեշտ է…,-նա նայեց դարբնին անթարթ հայացքով,-ես ուղեկցում եմ ձեզ, ես ցույց եմ տալիս ճանապարհը, ես չեմ սպանում մարդկանց…: Տո՛ւր ինձ իմ եռաժանին, հիմա՛ր:
Վերցնելով իր զենքը դարբնի ձեռքից, Մահը շրջվեց և ուղևորվեց դարբնոցից դուրս:
-Կարե՞լի է մի հարց,-լսվեց ետևից:
-Դու ցանկանում ես հարցնել, թե այդ դեպքում ինչիս է պետք եռաժանի՞ն,- կանգնելով բաց դռան առջև, բայց չշրջվելով, հարցրեց նա:
-Այո:
-Դրախտի ճանապարհը… Այն արդեն վաղուց պատվել է խոտերով:

Комментариев нет:

Отправить комментарий