четверг, 2 февраля 2017 г.

Ինքնարտահայտություն

 Ինչ էլ գրում եմ, ես ինքնարտահայտվում եմ: Ամեն տողը սիրում, պաշտում, ինչու չէ,  արտասվում եմ:  Ես ո´չ ուզում եմ կրկնեմ, ո´չ էլ լիովին ուրիշ բան ճռճռամ, որը ինձնից դուրս կլինի:
Բայց... ես հոգնում եմ դատարկ մարդկանցից, երբեմն ինքս ինձնից: Ես տանել չեմ կարողանում դժգոհությունը, բայց շատ հաճախ ձեր առաջ`  «Գրապտույտում» ու կյանքում ես դժգոհում եմ :  Կաթիլը սելավ տեսնելով է մեծանում:  Էդ ձգտումը իմն էր ու այժմ էլ կա: Բայց դադարել եմ նրանից խոսել, որ վերջակետները չսահմանափակեն նախադասություններս: Ու, թե մյուսները կվախենան ընկնելուց, ես կսպասեմ հաջորդ թռիչքին...  Ուշանում եմ թռիչքից, երբեմն նաև սայթաքում եմ  ու ինչպիսի արագությամբ, որ աստիճաններ էի բարձրանում, նույնքան արագ գլորվում եմ ցած:  Բայց այն գործը, որի վրա դողացել ու փշաքաղվել եմ` սայթաքումներիցս շատ եմ հիշելու: Խնդիրն այլ է: Շատ են ինձ փնովողները, ու թարսի պես ես իրենց շատ եմ սիրում: Ամեն ծուռ խոսք ավելի բարձր եմ գնահատում, քան քաղցրը:  Հարցն այն չէ, թե ինչ կոշիկ ես հագնում, հարցը այն է, թե այդ կոշիկներով ինչպես ես քայլում: Գնացք չեմ, է...: Եթե գծերից, սահմաններից, անսահմաներից դուրս եմ գալիս, դա չի նշանակում,  որ ճանապարհ չունեմ: Ավելացնելով` պակասեցնեմ որոշների սուտ ինքնավստահությունը: Ձեզանից որոշները ինձնից նեղացած են, որովետև փորձել են կաշկանդել ինձ կամ մեկ ուրիշին: Ինձ պես աներեսին`  գրողի տարածիս, ախր, դժվար է կոտրելն ու կաշկանդելը: Ոնց չեք հասկանում` եթե ես հետևեմ ձեր կարծիքին, ես կդոփեմ նույն տեղում, եթե ոչ, հետ կգնամ...:
Վերջում, մի բան պատմեմ: Ուրեմն, չեմ էլ հիշում,  թե ինչն էր ինձ հունից հանել, բայց դպրոցի միջանցքներով արագ-արագ քայլելով քամի էի անում: Մեկ էլ մի սիրունիկ, շիկնած թուշիկներով  աղջիկ  մոտեցավ ու ժպիտը դեմքին ասաց.
- Դու գրո՞ղ ես:
Բարկացած էի ու ասացի,.
- Գրող ու սև ցավ եմ:
Հեռանում եմ:  Երկու քայլ էլ չարած` ինձ հավաքեցի ու մեղավոր ետ դարձա.
- Դու ինձ կարդո՞ւմ ես:
Նայում է աչքերիս մեջ ու իմ նման նույնքան կտրուկ ասում է.
- Չէ՛: 
  Սկզբից տխրեցի, հետո, երբ պատմեցի կողքիններիս, ծիծաղեցին:  Ես էլ ծիծաղեցի...

Комментариев нет:

Отправить комментарий