четверг, 2 февраля 2017 г.

Նկարի ճանապարհին


  Չգիտեմ` ինչպես վարվել այն ժամանակ, երբ ի պատասխան ժպիտից, անտեղի տող ես ստանում, որի արժեքը նվիրողն էլ ունակ չէ հասկանալու:
Վա՜յ, չքնաղ բնավորությունս, որը ինքնուրույն եմ դաստիարակել ու ստացել նույնքան հզոր արևից: Ես սկսում եմ էլ ավելի պայծառ ժպտալ: Իսկ ո՞վ է ասել, որ բոլորն ունեն իմ շռայլ ժպիտից:
    Նրանցը բնազդ  չէ է և ոչ էլ դաստիարակության պակաս: Ուղղակի կույր ժողովուրդս սիրում է մարդկանց, որոնք նման են դատարկ, սպիտակ թղթերի: Ու սիրում են  այն պատճառով, որ իրենց դատարկության մեջ կարող են գրել այն, ինչ մտքի ծայրում ծերացել է:  Փաստորեն, երբեմն տան պատուհանից դուրս նայելը տխուր բան է: Այս դեպքում նման ժողովուրդների գլխավորողները ոչ թե ավելի հզոր են, քան մնացածը, այլ մնացածից վախկոտ են, անպիտան են ու դրա համար նվաճում են մարդկության անպիտանությունը:
    Ու առուն սկսեց բանակցել ծառի հետ այն պատճառով, որ ծառի տերևը առվի հունով չգնաց: Լսում ես առու՛, ծառը իր տերևի արարքի համար գլուխը չի կախի…:
   Կարդացողը կարդաց, հասկացողը հասկացավ, ես էլ նայեմ ու ժպտամ: 

Комментариев нет:

Отправить комментарий