четверг, 2 февраля 2017 г.

Մի աղջիկ, որին ես էլ երբեք չտեսա


Մի աղջիկ գիտեի, այնքան երազկոտ, այնքան խորհրդավոր։
Չգիտես ինչու նա միշտ փակված էր, լի գատղնիքներով, չէր սիրում դուրս գալ իր կերպարից։ Միշտ դասերից հետո նրան էի ման գալիս և միշտ գտնում էր դպրոցի տանիքին պառկած։ Նա երկնքին էր նայում, անհույս և աննպատակ։ Գիտեմ, շատ դժվար է այդպիսի մարդկանց հասկանալ, բայց ես փորձում էի։ Նա միշտ ինձ վանում էր իրենից և ասում թե ուզում է մենակ մնալ։ Այդ աղջիկը ինչ որ ձգող հատկություն ուներ և հետաքրքիր աուռա, որից չէի կարողանում հեռու մնալ, չէի էլ ուզում։ Երբ տանիքից համոզում էի, որ իջներ ի վերջո հասկանում էի, որ անիմաստ է նրա հետ խոսելը և գնում էի ինքս։ Դպրոց էր գալիս հազվադեպ և դասերին էլ համարյա չէր նստում, կամ տանիքին էր, կամ դրսում էր թափառում, կամ իր մութ ու խոնավ տանն էր։
Մի օր ես զգացի, որ առաջվա զգացողությունը, որ ինձ հետևում էր այդ աղջկա հետ անհետացել է։ Վազեցի նրա տուն, նա այնտեղ չէր, այնքան վախեցա։ Բայց խորը շունչ քաշելով և ինքս ինձ հետ խոսելով գնացի ետ՝ դպրոց։ Հնարավոր է այդ աղջիկը գտավ իր ուզածը, որ փորձում էր տեսնել ամպերից վերև երբ տանիքում էր։ Նա չէր գտնում իր երազանքը իմ և այս դպրոցի հետ։ Նա հեռացավ անվերադարձ, աննկատ և գեղեցիկ, ոչ մի բառ չասելով։ Ես չնեղվեցի ի զարմանս ինձ։ Ես ուրախացա, քանզի նրան էլ տխուր չեմ տեսնի, միգուցէ մի որ կհանդիպեմ նրան կրկին և կհարցնեմ, թե ինչպես է, իսկ նա ինչպես միշտ կասի, որ գնամ իրենից, կամ էլ եթե փոխվի կասի, թե երկար ժամանակ է չի տեսել ինձ։ Ես ուրախացա, քանզի սիրեցի նրա կերպարը, ոգեշնչվեցի իր նման մի աղջկանով, ով ուղղակի ապրում էր, առանց պատճառ, առանց նպատակ ու անհույս հայացքով։ Չգիտեմ ինքս ինչու այդպիսի մի աղջկա մասին եմ մտածում, դա նման չէ ինձ, բայց նա մինչև հոգուս խորքը կյանքս լցրեցի մի տարօրինակ և հետաքրքիր իմաստով։ 

Комментариев нет:

Отправить комментарий