четверг, 2 февраля 2017 г.

Եթե երջանկությունը վաճառեին հրուշակեղենի խանութում

Երևի հիանալի կլիներ, եթե հրուշակեղենի խանութներում վաճառեին երջանկություն: Կիլոգրամներով…

Մտնում ես երեկոյան մի սովորական հրուշակեղենի խաանութ և վաճառողուհուց խնդրում ես՝ << Ես մի 200 գրամ երջանկություն եմ ցանկանում գնել>>: Իսկ նա քեզ պատասխանում է՝ <<Իսկ դուք ո՞ր տեսակն եք ուզում, մենք այդ երջանկությունից 300 տեսակ ունենք: Վանիլային, շոկոլադե, կարամելային, մարցիպանով, պնդուկներով, փայտիկի վրա: Ձեզ ո՞րը կշռել>>:
Դու կարճ ժամանակով քարանում ես, շրջվում ես սառը անձրևով նախշված  ցուցափեղկը, նախշված սառը անձրևով և կամաց հարցնում ես` <<Իսկ, ո՞րն են ավելի հաճախ վերցնում>>:
Աղջիկը խաչում է ձեռքերը կրծքին և  քմծիծաղ տալիս`<<Վանիլայինը: Բայց ես լսել եմ, որ այն շուտ է վերջանում: Եվ շատ էլ չես ուտում: Ուղղակի անիմաստ գումարդ ես ծախսում: Վերցրեք շոկոլադովը: Նա բուրավետ է, թեթև, երկար է հերիքում: Ես իմ 100 գրամը արդեն կես տարի է՝ ինչ ուտում եմ: Ոչ մի կերպ չեմ կարողանում վերջացնել: Երջանի՜՜՜կ եմ…>>:

Комментариев нет:

Отправить комментарий