вторник, 14 февраля 2017 г.

Մեր հայրենիքի գունավոր բնակիչը

Մեր հայրենիքի տունը համր է ու դատարկ: Դատարկ է, որովհետև նա`  մարդը չկա: Մեր տունը տխուր է, շատ տխուր: 

Տխրեցրել է մեզ ու հեռացել: Հիմա ուր՞ է, որտե՞ղ է՝ ես բնավ չգիտեմ: Այստեղ այնպես անծայր է: Դատարկությունը, տխրությունն ու կարոտն էլ է անծայր թվում: Մեր հայրենիքի տան պատերը կարոտով է պատվել: Կարոտն է ներկել պատերը:
Մեր տունը որբ է դարձել, ավեր է իսկական: 
Իսկ ես ի՞նչ անեմ, ու՞ր գնամ, ու՞ր փնտրեմ նրան: Ու՞ր թողնեմ մեր տունը, որ էլ չկա…
Դատարկ է մեր տունը, բայց առաջ այդպիսին չէր: Առաջ բնակիչներ ուներ մեր տունը` գունավոր ժամանակների գունավոր բնակիչներ: Հետո էր, որ դատարկվեց ու էլ այլևս չլցվեց: Մեր տունը մնաց դատարկ… Մեր տան բնակիչը այլևս չվերադարձավ: Մեզ մնաց միայն Կարոտը…Թեպետ մի բան կա, որ այդպես էլ չփոխվեց: Մեր տանը մնաց Տերյանը՝ մեր Տերյանը:

Կարդացի Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» շարքը: Դա ուղղակի բանաստեղծությունների շարք չէ, որ կարելի է կարդալ ու մոռանալ: Դա ծանր  հոգեվիճակ էր՝ իրար տակ դասավորված տողերի ու ապրումների տեսքով: Մեր երկրի մասին էր, այնտեղ բնակվող մեր անցյալի մասին էր: Ու եթե յուրաքանչյուրս մի բանաստեղծություն վերցնենք, ու մեզ համարենք գլխավոր հերոս, մենք կտեսնենք մեր սեփական կյանքը, մեր ավեր տունը, մեր դատարկ ու դատարկվող հայրենիքը...
Դու հպարտ չես, իմ հայրենիք, 
Տրտում ես դու և իմաստուն. 
Կիզում է քեզ մի հուր կնիք, 
Մի հըմայող ու հին խոստում :

Եվ միթե այդ վշտիդ համար 
Չեմ սիրում քեզ այսպես քնքուշ
Եվ խոնարհվում քեզ պես համառ, 

0, հայրենիք դառն ու անուշ...
                     

Комментариев нет:

Отправить комментарий