пятница, 3 февраля 2017 г.

Մի եղիր աշնան պես, մի թող տխրեմ...

   
Դու աշունը չես,   նմանվիր նրան... Մի թույլ տուր, որ տխրեմ ես: Աշուն չես...
 Գարու՞ն ես, եղանա՞կ ես, թե պահ, որն այսքան սիրում եմ:
Ինչպես հասկացա` դու իմ ձմեռն էիր: Սառն էիր, սառեցի: Քեզանից սառը քամի էր փչում: Այն սառը քամին, որ պաշտում էի: Ինչևէ, ամենը նվիրեցի պատմությանը ու առաջ անցա:
Քանի եռյակ ամիս էլ անցնի, գարուն էլ չի գա, էլ չեմ սպասում գարնանը: Գարունը ունակ չէ այրել բոլոր սառույցները, որոնք միայն իմն են...
Գիտեմ, գարուն էլ չի գա, ես չեմ թողնի: Ուղղակի սովոր եմ մրսելուն: Ուզում եմ մրսել, քանի արևս դու չես: 
Ու անզոր էին բոլոր ալ կարմիր ծաղիկները, որոնց բույրը այդպես էլ չզգացի: Օվկիանոսում գցած ծաղիկն կորած է, գույնը չի երևում, հետքն էլ չկա:
Դու գնացիր ինչպես ամառ, իսկ հիմա աշուն է:
Ամռան երգը աշնանը...
Տխուր է, չէ՞...:
Ու դու թողեցիր մոռանամ, թե որտեղ է տունս: Դու էիր իմ տունը...
Ուժեղ քամի սկսվեց:
Ծղոտից էր տունս...:

Комментариев нет:

Отправить комментарий