среда, 1 марта 2017 г.

Թումանյանական սեր և խաղաղություն՝ խրթին բաներ

«Եթե ուժեղ ենք՝ կռվելն անխղճություն է, իսկ եթե թույլ ենք՝ հիմարություն»։ 
Լոռեցիներն հենց այսպես էին մեկնաբանում իրենց գործողությունները 1905 թ.ի թուրք-հայկական ընդհարումների ժամանակ։ Նրանք բարձրացրել էին սպիտակ դրոշակն ու աշխատում էին սեր և խաղաղություն պահել իրենց սարերում՝ գիտակցելով, որ միասին ուժ են։ Սակայն շուտով պարզվում է, որ սերն ու խաղաղությունը շատ խրթին բաներ են, և դրանք լավ չեն հասկանում ո՛չ հայը, ո՛չ էլ թուրքը։ 
Գուցե, իրոք, ամբողջ խնդիրը հենց սրա մեջ է: 
Իսկ Թումանյանը հասկացել էր: Նա փորձում էր կյանքեր փրկել: 
Ինձ համար հետաքրքիրն այն էր, որ մահմեդականը՝ Բայրամը, հային ընդունում էր Ալլահի կողմից ուղարկված։ Չէ՞ որ նա՝ այդ մեկը, քրիստոնյա էր, ինչպե՞ս կարող էր Ալլահից ուղարկված լինել։ Կարծում եմ՝ պատասխանը երկնքի մեջ է։ Բոլորս, երբ անհույս է ամեն ինչ, նայում ենք այնտեղ՝ դեպի ջինջն է ու կապույտը։ Պատկերացնում ենք այնտեղ այն, ինչ ցանկանում ենք։ Գուցե աստվածները տարբեր են, բայց բոլորս էլ երազում ենք միայն լավի մասին։ Իսկ լավը սերն է ու խաղաղությունը։ Այնտեղ չկան թշնամիներ, կռիվ։ Երկուսս էլ տեսնում են միևնույն երկինքը։ 
Կարդալով Թումանյանի որոշ պատմվածքներ՝ հասկացա, թե որքան արդիական են դրանք, չեն կորցրել իրենց իմաստն ու զորությունը նաև մեր օրերում։ Մեր օրերում պակասում են Թումանյանի նման բարի մարդիկ։ Մարդիկ, ովքեր իրենց մեջ ուժ կգտնեն հային և թուրքին չվերաբերել ինչպես թշնամիների:
Վերջ տալ է պետք այս ներքին չարությանը։

Комментариев нет:

Отправить комментарий