вторник, 7 марта 2017 г.

Ես` փակս, խավարս, մուգ ամպս, սև անկյունս...


Դասական երաժշտությունն ու սեղանիս գրքերը նույն բաներ են. ինչքան էլ լսես կամ կարդաս, չեն ավարտվում:

Ու ես, որ ծաղկի պես ինչքան էլ ջրեն, միևնույն է, չեմ հարգենում ջրից: Վախվորած աշխարհից` ստվերներ եմ ստեղծում միայնակ չլինելու համար: Բայց հետո ստվերներն հաշվելով` միայնությունից դող է թափվում հոգուս: Փշաքաղվում եմ դրսի փշերից, ներսում փակվելը դարձել է փրկություն: Բոլորն սպասում են ինձ, բայց տխրությունը կաթիլ-կաթիլ լցում է ներսս` ստիպելով պարփակ, մուգ ամպ լինել, որն անձրևում է միայն իմ խավար սենյակում:
Ես հանգստություն կարող եմ տալ յուրաքանչյուրին, որովհետև... միշտ անհանգիստ եմ:  Ես երջանկություն կարող եմ տալ յուրաքանչյուրին, որովհետև... երջանիկ չեմ:
Ես` փակս, խավարս, մուգ ամպս, սև անկյունս...  

Լուսանկարն՝ Գիսանե Դե Վարտավանի: 

Комментариев нет:

Отправить комментарий