четверг, 16 марта 2017 г.

Փոփոխություններ

Մենք բոլորս փնտրում ենք փոփոխություններ։ Գնում ենք ուրիշ քաղաքներ, ուրիշ երկրներ՝ ման գալով փոփոխություններ։
Միօրինակ կյանքը բանտարկում է և զրկում ազատությունից, այդ դեպքում նույնիսկ ամենահազվադեպ փոփոխությունները երջանկություն են տալիս։ Մեղեդին հեռվում կանչում է, ձգում է։ Ուզում եմ գնալ հեռու, ուզում եմ փոխել կյանքս։ Իսկ եթե արդեն սկսել ես, պետք չէ թողնել անավարտ։ Չեք կարծում, որ ամեն անգամ նույնն է; Մենք փորձում ենք կանգնել նոր ուղու վրա և հետո ձանձրանալով դրանից, պատճառ ենք ման գալիս, որ թողնենք այս միտքը։ Համաձայն եմ, հեշտ չէ, բայց միայն մեծ կամքի ուժ ունեցող մարդիկ կհաղթահարեն վախը և ծուլությունը՝ կանգնելով նոր ճանապարհին։ Ես էլ եմ ուզում այդպիսին լինել՝ փոխել կյանքս հաղթահարելով արգելքները և իմ սեփական վախերը։ Մի օր․․․ 

Комментариев нет:

Отправить комментарий