четверг, 9 марта 2017 г.

Երազում երազեցինք ու անցանք...

Ճամփորդներ ենք մենք՝ ես և դու: Մենք պետք է ճամփորդենք անդադար մեր գծած ուղղով...

Կարդացի «Հարդագողի ճամփորդները»Բանաստեղծությունը անդադար ճամփորդողների մասին՝ մեր մասին է: Յուրաքանչյուրը փորձում է գտնել իր ուղղին՝ մեկը երազելով, մյուսը իրագործելով, մեկի մոտ ստացվում է, մյուսի մոտ չէ, բայց յուաքանչյուրը ունենում է իր ուղղին:
Երազել միշտ է պետք: Թեկուզ դրանք լինեն անիրականալի, մի քիչ անմիտ, մի քիչ տարօրինակ: Մենք են այդ ճամփորդները, ովքեր իրենց ուղղիները գտնում են տարբեր վայրերում, տարբեր մարդկանց մեջ և տարբեր աչքերում, կամ էլ իրենք են գծում իրենց ուղին:
Մի ակնթարթ է մեր կյանքը, որ այնքան արագ է անցնում, որ չենք էլ հասցնում մտածել ինչպես անցավ, որտեղ անցավ: Մեր ուղղի պետք է գծել ու ընթանալ այդ ուղղով: Այդ ուղղին օգնեց հարդագողի ճամփորդներին, կօգնի նաև մեզ: Այդ ուղղին մեզ ամեն ինչում կօգնի, կօգնի երազել ու անել անիրականը: Ճանապարին կհանդիպենք տարբեր մարդկանց, օտար հարազատների, կանցնենք դժվարությունների միջով, մի քիչ կթեքվենք այդ ուղղից, բայց կշրջանցնենք: Մեր գծած ուղղով մենք ամեն ինչ կհաղթահարենք:

Չգիտեմ, թե ուր է տանում ինձ իմ ուղղին: Ուր՞ է տանում, ում՞ մոտ է տանում՝ բնավ չգիտեմ... Բայց տանում է ինչ-որ մի տեղ: 

Комментариев нет:

Отправить комментарий