Նրանք բացեցին իրենց սիրտը, բայց չստացան պատասխան բարություն։
Մարդիկ չընդունեցին իրենց լույսը և չուզեցին հասկանալ նրանց երազանքները։
Սրտները լցված՝
լուռ քայլեցին դեպի անհուն մթություն։ Մարդկանց աչքերում նրանք չտեսան երկինք, չտեսան
լույս և հավատ։
Թաղված մնաց իմ աչքերում մի
անհուն,
Կապուտաչյա երջանկության առասպել.
Կապուտաչյա երջանկության առասպել.
Երջանկությունը արդեն մնացել էր անցալում և
թաղվել էր հոգու խորքում։
Ու սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական կարոտներով ու սիրով:
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:
Անրջական կարոտներով ու սիրով:
Մենք սիրել ենք տրտմությունը մեր հոգու՝
Անրջական ինչ-որ կարոտ, ինչ-որ սեր:
Նրանք սիրեցին
իրենց հոգու տխրությունը, ասես հիշեցներ ինչ որ կարոտ, որը արդեն չկա, ինչ որ կոտրված
երազանքներ և հույսեր։
Օրերն անցան
անուրախ, թախծոտ և լի կոտրված երազանքներով, բայց նրանք դեռ կժպտան, դեռ կհիշեն իրենց
ուրախությունը, որպես մի հրաշալի և անցողիկ երազ։
Комментариев нет:
Отправить комментарий