четверг, 2 марта 2017 г.

Ու կգա օր






Ու կգա օր,երբ ինձ մարդիկ կդադարեն քննարկել.
Ու կգա օր, երբ հենց իրենք, կզգան ցավն ու կլռեն:
Ու ես այդժամ, կելնեմ ոտքի, կօգնեմ իրենց, կլսեմ,
Ու կան բառեր, որ դեռ երկար տարիներ պիտի ասեմ:


Ես չեմ կանգնի նրանց առաջ ու չեմ քննի քայլերը ձեր,
Ես դատարկ չեմ արդեն վաղուց, ինձ սնել է չար խոսքը ձեր,
Ու ես կանգնում եմ ոտքի, ու ես ձեռք եմ պարզում ձեզ,
Ու ես կլինեմ բարի, թեկուզ չար եմ դարձել ես:


Նրանք կապշեն, որ ես դեռ կամ
Ու նորովի կխոսեն
Կքննարկեն ինձ, որ գնամ,
Բայց դա երազանքն է ձեր:

Ես՝ օտար եմ, հյուծված, թույլ,
Ես՝ նորեկ եմ, ուժեղ, լույս:
Ինձ քարկոծեք, ձեզ է վնաս այդ ամենը լոկ տալու,

Կյանքում ամեն խոսք ու քայլ նորից է միշտ կրկնվում:

Комментариев нет:

Отправить комментарий