пятница, 17 марта 2017 г.

Հայերը ֆրանսիայում ՝ Պատրիկ Դեվեճյան

images
Պատրիկ Դեվեճյանը ծնվել է 1944թ. Օգոստոսի 26-ին, Ֆրանսիայի Ֆոնտենեբլո քաղաքում: Նա Ֆրանսիացի հայտնի փաստաբան է և քաղաքական գործիչ:
Այժմ նա Օ-դը-սեն նահանգի նահանգապետն է, ինչպես նաև Պարիզի փաստաբանական բյուրոյի անդամ: ՛՛Contrepoint՛՛ ամսագրի համահիմնադիրն է, նաև ՛Le Temps des Juges՛՛ (դատավորների ժամանակը) ՛՛Penser la Droite՛՛ (Աչերի գաղափարները) A moi le ministère de la parole ! (Ես եմ խոսքի նախարարը) գրքերի հեղինակն է:
Հայրը ծնվել է Թուրքիայի Սիվաս քաղաքում, խոսում էր 7 լեզուներով և Ֆրանսիա է տողափոխվել 1919թ. Հայոց Ցեղասպանությունից հետո: Իր ընտանիքը ցեղասպանությունից փրկվել է թուրք հարևանի օգնությամբ: Մայրը ֆրանսիացի էր, մահացել է դժբախտ պատահարից, երբ Պատրիկը դեռ 6 տարեկան էր: Նրան մեծացրել են իր տատիկ, պապիկները, սակայն նա նշում է, որ ոչ մի նվիրվածություն ու սեր չէր փոխարինի մոր սիրուն:
Դեվեճյանը ամուսնացել է Ֆրանսուհու հետ, ունի 4 երեխա, 10 թոռնիկ և իր ընտանիքը համարում է իր կյանքի սյունը:
Նա նշում է, որ Ֆրանսիան մի երկիր է, որն իրեն հնարավորություն է տվել դառնալ պատգամավոր, նախարար և քաղաքապետ: Այժմ նա Անտոնի քաղաքի քաղաքապետն է և միշտ պայքարել է Անտոնիի բնակիչների ազատության և բարեկեցության համար:
՛՛ Ես սիրում եմ այդ քաղաքը, որը Պարիզի ղեկավարության կողմից միշտ համարվել է քնաց քաղաք և ես միշտ պայքարել եմ, որպեսզի այն աստիճանաբար դառնա ավելի գեղեցիկ, հարմարավետ, ունենա ակտիվ առևվտրային և տնտեսական կյանք և ունենա մշակութային, ինչպես նաև սպորտային ակտիվ կյանք: Ես կարծում եմ, որ ես և իմ թիմը ճիշտ ուղղու վրա ենք և Անտոնացիները երջանիկ են իրենց սիրելի քաղաքում:՛՛
Ֆրանսերենից թարգմանեցին 11-րդ  դասարանի սովորողները:

Комментариев нет:

Отправить комментарий