пятница, 17 марта 2017 г.

Իմ անձրևը

Տարվա առաջին անձրևն էր: Պատուհանիցս դուրս ամեն ինչ պղտոր էր երևում ու տխուր, սակայն մի վարկյանում ամեն ինչ ասես կանգ առավ ու ինձ ստիպեց մտածել:
Ակամա, ձեռքս մեկնեցի պատուհանից դուրս ու յուրաքանչյուր անձրևի կաթիլ որ կաթում էր մատներիս կարծես ինձ թարմություն էր տալիս:

Մենակ էի ես, սակայն ինչ-որ մի բան անընդհատ իմ մեջ հարցեր էր առաջացնում: Միտքս դարձել էր քաոս ու նույնիսկ ես չէի կարողանում դուրս գալ այդ քաոսից: Մի քանի կաթիլ անձրևը մի վարկյանում ինձ ամբողջովին շուռ տվեցին ու ես էլ ես չէի: Փոխվել էի ու դարձել մի ուրիշ մարդ ու կարծես էլ այս աշխարհից չէի: Մտքումս այդ քաոսում թափառում էի ու գնում էի անվերջ դեպի չգիտեմ ուր...

Մի վարկյան կտրվել էի այս աշխարհից ու գնացել այնտեղ, որտեղ ոչ ոք ինձ չէր ճանաչում... Թռչել էի ու հասել մի աշխարհ, որտեղ մարդիկ ապրում էին և ոչ թե գոյատևում... Որտեղ չկար ո՛չ չարը, ո՛չ կեղծը ու կար միայն մարդ արարածը:

Հանկարծ անձրևը կտրվեց ու այդ ամբողջ աշխարհը վերացավ և մի անգամ ևս վերադարձա այստեղ, որտեղ մարդիկ գոյատևում են և ոչ թե ապրում...


Комментариев нет:

Отправить комментарий