четверг, 2 марта 2017 г.

Դու․․․








Դու... ողբերգություն իմ երջանկության,
Դու, լուսավոր կետ իմ դժբախտության.

Դու, լոկ մի խաբկանք, իսկ ես մի տիկնիկ,
Դու ինձ համար նոր, փոքր նվեր-գիրք:

Բացեցի հույսով, որ կսովորեմ,
Նոր կյանքով ապրել, նորը գիտակցել.
Բայց. ավաղ, ցավից ուզեցա փակել,
Չստացվեց, գիտեմ...

Ուզում եմ լռել, որ դու ինձ կարդաս,
Դառնամ ես մի գիրք, դու ինձ ուրանաս.
Մոռանաս գուցե ու գնաս հեռու
Կյանքդ դու փոխես, ուրիշ ոք դառնաս:

Բայց ես կհիշեմ, կսպասեմ, նորից,
Երդվում եմ կգաս, հեռու անցյալից...

Комментариев нет:

Отправить комментарий