среда, 1 марта 2017 г.

Թումանյանի տեսակետը

Հովհաննես Թումանյանը տարբերություն չէր դնում ազգերի միջև և դա շատ լավ է։ Մենք բոլորս էլ մարդ ենք, անկախ ազգի պատկանելիությունից մենք ունենք նույն զգացմունքները՝ մենք սիրում ենք, ուրախանում, տխրում և հրասթափվում։
Կրոնը ինչ որ մի տեղ խախտում է այդ համերաշխությունը և տրամադրում մարդկանց իրար դեմ։ Բայց ինչպես արդեն ասացի, Թումանյանը այդպես չէր մտածում։ Այդպիսի մարդիկ իրոքից քիչ են՝ մարդիկ, ովքեր հասկանում են ուրիշին և կրոնի տարբերությունը չեն դնում առաջնային տեղում։ Նորմալ հարաբերությունների համար պարտադիր չէ ունենալ նույն հավատը։ Թումանյանը ցույց տվեց, թե ինչպիսին կարող է լինել աշխարհը, եթե մենք հանենք այդ տարբերությունները։ Նրա պատմություններից մեկում ինչքան լավ էին վերաբերվում թուրք երեխային և սիրում, ասես իրենցը լիներ և երբ ժամանակը եկավ նա նորից վերադարձավ Թուրքիա։ Շատ պարզ օրինակ, առանց չափազանցությունների նկարագրում է նորմալ հարաբերություններ հայերի և թուրքերի միջև։ Կուզենաի, որ ավելի շատ մարդ ընդունի Թումանյանի տեսակետը և կիսի իր հայացքը կապված ազգերի տարբերություններին։ 

Комментариев нет:

Отправить комментарий